Գավ անունով փիսիկը (1-ին թողարկում)

Գավ անունով փիսիկը (1-ին թողարկում) (ռուս.՝ Котёнок по имени Гав (выпуск 1)), «Գավ անունով փիսիկը» երեխաների համար մուլտֆիլմերի շարքի առաջին թողարկումը։ Մուլտֆիլմը նկարահանվել է 1976 թվականին, Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում, ռեժիսորը Լև Ատամանովն է։ Սիքվելը «Գավ անունով փիսիկը (2-րդ թողարկում)» մուլտֆիլմն է։

Գավ անունով փիսիկը
ռուս.՝ Котёнок по имени Гав
Տեսակմուլտֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ
Շարքի մասն էԳավ անունով փիսիկը
ՌեժիսորԼև Ատամանով
ՍցենարիստԳրիգորի Օստեր
ՀնչյունավորումՎասիլի Լիվանով, Մարիա Վինոգրադովա, Տատյանա Ռեշետնիկովա և Ալեքսանդր Բարանով
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն567 վայրկյան
ՇարքԳավ անունով փիսիկը
ՍիկվելԳավ անունով փիսիկը (պատմություն 2)
Թվական1976

Սյուժե խմբագրել

Այս թողարկման մեջ հետևյալ պատմություններն են`

  • «Մի շարք անհաջողություններ»։ Գավ կատվիկի առաջին ծանոթությունը բակի կատու և շուն բնակիչների հետ։
  • «Որտե՞ղ է ավելի լավ վախենալ»։ Գավ կատվիկը և շնիկ Շարիկը միասին վախենում են ամպրոպից և ձեռնահարկի կայծակից, քանի որ դա «շատ ավելի հետաքրքիր է», քան վախենալ տան ներսում, որտեղ ամեն ինչ հանգիստ և խաղաղ է։
  • «Նրբերշիկի կեսը»։ Կատվիկը իր ընկերոջ` շնիկի հետ, միասին նախաճաշում են` ուտելով ափսեի մեջ դրված նրբերշիկը... և ուտելուց հետո հասկանում են, որ այն բավականին փոքր է։

Создатели խմբագրել

Ադնյհ ցոտըֆհբզ Գռիգօռիը Օստեռ
Ռեժիսոր Լև Ատամանով
Բեմադրող նկարիչ Լեոնիդ Շվարցման
Օպերատոր Միխայիլ Դրույան
Կոմպոզիտոր Դավիթ Կրիվիցկի
Հնչյունային օպերատոր Վ. Կուտուզով
Խմբագիր Արկադի Սնեսարև
Մոնտաժող Մարգարիտա Միխեևա
Օգնականներ ռեժիսորի` Լ. Նիկիտինա, նկարչի` Ա. Գորևա, օպերատորի` Ի. Պետերսոն
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ռենատա Միրենկովա, Մարինա Ոսկանյանց, Յուրի Բուտիրին, Գալինա Զեբրովա, Մարինա Ռոգովա, Ալեքսանդր Դավիդով
Նկարիչ-դեկորատոր Իրինա Սվետլիցա
Դերասաններ Տատյանա Ռեշետնիկովա` Գավ կատվիկ
Մարիա Վինոգրադովա` Շնիկ
Վասիլի Լիվանով` Կատու
Ալեքսանդր Բարանով` շուն
Տնօրեն Ֆյոդոր Իվանով

Արվեստում խմբագրել

«Նրբերշիկի կեսը» պատմվածքի հիման վրա 2013 թվականին Նովոկուզնեցկում (Բարդինի պողոտա, թիվ 36) բացվել է «Բարեկամության նրբերշիկ» քանդակը (բրոնզ, քանդակագործ` Կոնստանտին Զինիչ)։ Քանդակը պատկերում է, թե ինչպես են Գավն ու Շարիկը կանգնած միմյանց դիմաց և երկու ծայրերից ուտում են մի փունջ նրբերշիկ։ Քանդակի նախաձեռնողը «Կուզբաս» սննդի վերամշակման գործարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Վասիլևն է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել