Գավրիիլ Դերժավինի տուն-թանգարան

Գավրիիլ Դերժավինի տուն-թանգարան (ռուս.՝ Музей-усадьба Г. Р. Державина), Գավրիիլ Դերժավինի առանձնատունը Սանկտ Պետերբուրգում՝ Ֆոնտանկայի առափնյա, 118 հասցեում՝ Դերժավինի նրբանցքի հարևանությամբ[1]։ 2003 թվականից գրական-հուշարձանային թանգարան է, Պուշկինի համառուսաստանյան թանգարանի մասնաճյուղը։

Գավրիիլ Դերժավինի տուն-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
ՀասցեՖոնտանկա գետի ամբարտակ
Կայքmuseumpushkin.ru/info/estate-museum-derzhavin.html
Քարտեզ
Քարտեզ

Քաղաքային առանձնատունը ներառում է բանաստեղծի տունը, երկու զույգ շենքեր և ոչ մեծ հյուրատունը։ Առանձնատան ու նրա կառուցման հանգամանքների մասին բանաստեղծը գրել է իր բանաստեղծություններում՝ «Առաջին հարևանիս» (ռուսերեն՝ «К первому соседу», 1780) և «Երկրորդ հարևանիս» (ռուսերեն՝ «Ко второму соседу», 1791), որոնք ուղղված են ագարակատեր Մ. Գոլովկինին ու գնդապետ Գարնովսկուն համապատասխանաբար։ Մեծ սրահում 1811 թվականից անցկացվում էին «Ռուսերեն խոսքի սիրահարների զրույցներ»։

1846 թվականին կառույցի ներսը վարանորոգվել է և հարմարեցվել Հռոմեա-կաթոլիկական հոգևոր կոլեգիայի պահանջներին. շենքը փաստորեն վերածվել է կաթոլիկական արքեպիսկոպոսի բնակարանի։ Խորհրդային տարիներին շենքի ներսում գտնվել են կոմունալ բնակարաններ։

Շենքում թանգարան բացելու որոշումն ընդունվել է 1998 թվականին։ Շենքի ներսը վերանորոգվել է եկատերինյան ժամանակաշրջանի ոգով 2002-2003 թվականներին։ Իր առաջին այցելուներին թանգարանն ընդունել է 2003 թվականի մայիսի 28-ին։ Վերակառուցվել է նաև Լեհական այգին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Акт по результатам государственной историко-культурной экспертизы проектной документации на проведение работ по сохранению объекта культурного наследия федерального значения "Усадьба Державина Г. Р."» (PDF) (ռուսերեն). КГИОП. 2019 թ․ հուլիսի 17. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել