Գաստոն Մոնմուսո

ֆրանսիացի քաղաքական գործիչ

Գաստոն Ռենե Լեոն Մոնմուսո (անգլ.՝ Gaston René Léon Monmousseau, հունվարի 17, 1883(1883-01-17)[1][2], Լյուին - հուլիսի 11, 1960(1960-07-11)[1][3][2], Փարիզի 19-րդ շրջան, Փարիզ[3]), ֆրանսիացի գրող, բանվոր, քաղաքական գործիչ։

Գաստոն Մոնմուսո
ֆր.՝ Gaston Monmousseau
Դիմանկար
Ծնվել էհունվարի 17, 1883(1883-01-17)[1][2]
ԾննդավայրԼյուին
Մահացել էհուլիսի 11, 1960(1960-07-11)[1][3][2] (77 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 19-րդ շրջան, Փարիզ[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ, joiner և railway worker
ԱշխատավայրՎի ուվրիեր և La Revue des travailleuses?[4]
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
ԱնդամությունԺամանակավոր խորհրդակցական ժողով, office of the CGT? և Confédération générale du travail unitaire?

1910 թվականից աշխատել է երկաթուղում (Փարիզ1920-1921 թվականներին՝ երկաթուղայինների ֆեդերացիայի, 1921-1922 թվականներին՝ Փարիզի շրջանի միացյալ արհմիությունների գլխավոր քարտուղար։ 1922 թվականից՝ արհմիութենական «Վիուվրիեր» («La Vie Ouvriere») շաբաթաթերթի տնօրեն։ 1922-1936 թվականներին եղել է աշխատանքի համընդհանուր միավորիչ կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։ 1922 թվականի նոյեմբերին մասնակցել է Պրոֆինտերնի II կոնգրեսին, որտեղ հանդիպել է Վլադիմիր Լենինի հետ։ 1925 թվականին մտել է Ֆրանսիայի կոմկուսի (ՖԿԿ) շարքերը։ 1926-1937 թվականներին՝ Պրոֆինտերնի գործադիր կոմիտեի անդամ։ Բանվորական ցույցեր կազմակերպելու համար բազմաթիվ անգամներ ձերբակալվել է։ Նպաստել է Աշխատանքի համընդհանուր միացյալ կոնֆեդերացիայի ստեղծմանը (1936)։ 1936-1939 թվականներին՝ Ֆրանսիայի պառլամենտի դեպուտատ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-1945)՝ դիմադրության շարժման կազմակերպիչներից։ 1926-1945 թվականներին և 1956-1960 թվականներին՝ ՖԿԿ ԿԿ-Ի, 1932-1945 թվականներին՝ ՖԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ։ Կոմինտերնի VII կոնգրեսում (1935) ընտրվել է Ինտերնացիոնալ վերստուգիչ հանձնաժողովում։ 1945-1960 թվականներին եղել է Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի քարտուղար։

Մոնմուսոնի արձակին հատուկ է հումորը, կենսասիրությունը, հայրենի երկրի սերը, խաղաղության անսասան մարտիկի իմաստությունը («Դաստոն Մոնմուսոյի մաղախը» ընտիր տեքստերի ժողովածուն, 1963 թ.)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Монмуссо Гастон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. https://catalogue.bnf.fr/ark:/12148/cb343825437
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 714