Գասպար Կարապետյան

հայ քաղաքական և հասարական գործիչ

Գասպար Կարապետյան (հունվարի 29, 1948(1948-01-29), Աթենք, Հունաստան), ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար, հայ քաղաքական և հասարական գործիչ[1]։

Գասպար Կարապետյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 29, 1948(1948-01-29) (76 տարեկան)
ԾննդավայրԱթենք, Հունաստան
ՔաղաքացիությունՀայաստան, Հունաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հասարակական գործիչ
Գործունեությունքաղաքական և հասարակական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հունաստանի Աթենք քաղաքում, 1948 թվականի հունվարի 29-ին։ Ուսումը ստացել է Նեոս Գոզմոս շրջանի Ազգային նախակրթարանում։ Հետագայում նաև Բեյրութի Նշան Փալանճյանի անվան ճեմարանում։ Ավարտել է Հունաստանի Ազատ համալսարանի «Եվրոպական պատմության և մշակույթի» բաժինը։

  • 19691971 թվականներին զինվորական ծառայություն է անցել Հունաստանի Հանրապետության բանակում։

Կարիերա խմբագրել

  • 1967 - 1996 թվականներին աշխատել է նկարչական սարքավորումներ և համակարգիչներ վաճառող ընկերությունում որպես ներմուծումների, արտահանումների և պետական մրցույթներին մասնակցության բաժինների տնօրեն։
  • 1996 - 2007 թվականներին Հունաստանի Ազգային Առաջնորդարանում որպես դիվանապետ։

Կուսակցական գործունեություն խմբագրել

Անդամակցել է Գայլիկ և Սկաուտ Հ.Մ.Ը.Մ.ին, ինչպես նաև Համազգայինի թատերական խմբին։

  • 1976 -1983 թվականներին Հ.Յ.Դ. Հունաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետ։
  • 1998 - 2007 թվականներին անդամակցել է Հունաստանի Ազգային վարչության տնտեսական հանձնախմբին։
  • 1992 -1996 և 2011 թվականներին ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի նախագահ։
  • 2004 - 2010 թվականներին Հունաստանի Արտաքին գործերի նախարարության Հայաստանին տրամադրվող տնտեսական օժանդակության «Hellenic Aid» ծրագրի պատասխանատու։
  • 2003 - 2011 թվականներին անդամակցել է Եվրոպայի Հ.Յ.Դ. Հայ Դատի հանձնախմբի Խորհրդին։
  • 2012 թվականին նախագահել է Եվրոպայի Հ.Յ.Դ. Հայ Դատի հանձնախումբը[2]։

Մի քանի անգամ ընտրվել է Հ.Յ.Դ. Հունաստանի Կենտրոնական Կոմիտեի անդամ։ Հրատարակել է բազմաթիվ հոդվածներ Հունաստանի «Ազատ օր» օրաթերթում։ Հեղինակ է պատմական ուսումնասիրությունների հունական «To Vima» և հունալեզու «Արմենիքա» հայկական պարբերականների մէջ։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «EAFJD | Promoting a European Approach to Armenian Issues». eafjd.eu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  2. Ginosyan, David. «ԳԱՍՊԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Եւրոմիութեան շրջանակներէն ներս մարտահրաւէրները ամէնօրեայ են եւ բազմազան | Orer News Site». orer.eu. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.(չաշխատող հղում)
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք». www.president.nkr.am. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  4. «22 September 2014 Archives». Hayern Aysor (ամհարերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.(չաշխատող հղում)