Գառնիկ Շահինյան

ազատամարտիկ, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գառնիկ Սերյոժայի Շահինյան (մարտի 12, 1962(1962-03-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 3, 1994(1994-05-03), Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջան), ազատամարտիկ, բանաստեղծ, Երկրապահ Կամավորականների Միության պատվավոր անդամ (հետմահու, 1997 թվականից

Գառնիկ Շահինյան
մարտի 12, 1962(1962-03-12) - մայիսի 3, 1994(1994-05-03) (32 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԱղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջան
ՔաղաքացիությունՀայաստան
ԶորատեսակԵրկրապահ կամավորականների միության ջոկատներ
Ծառայության տարիներ1992-1994 թվականներ
Մարտեր/
պատերազմներ
Լաչինի միջանցքի բացում, Մարտակերտի ազատագրման ռազմական գործողություն (1993)
ՊարգևներՀՀ «Արիություն» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Գառնիկ Շահինյանը ծնվել է 1962 թվականի մարտի 12-ին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ 1881-1882 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1992-1994 թվականներին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Երկրապահ կամավորականների ջոկատի տարբեր զորամիավորումների կազմում մասնակցել է ՀՀ Ճամբարակի (Վահան – Արծվաշեն ուղղություն) ինքնապաշտպանական և ԼՂՀ Լաչինի (այժմ՝ Բերձոր) միջանցքի բացման, Մարտակերտի և Աղդամի շրջանների ազատագրական մարտերին։ Հեղինակ է «Տագնապի զանգեր» (Երևան, 1998) բանաստեղծական ժողովածուի։ Գառնիկ Շահինյանը զոհվել է 1994 թվականի մայիսի 3-ին 32 տարեկան հասակում Լեռնային Ղարաբաղի հանրապետության Աղդամի շրջանում ծավալված մարտական գործողությունների ժամանակ։ Նրա մարմինն ամփոփված է Արցախյան ազատամարտիկների Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Հիշատակ խմբագրել

  • Երևանի թիվ 141 դպրոցի դասարաններից մեկը անվանակոչվել է Գառնիկ Շահինյանի անունով։

Պարգևներ խմբագրել

  • Գառնիկ Շահինյանը պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով։

Երկեր խմբագրել

  • Տագնապի զանգեր, Երևան, 1998, 64 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։