Գառնիկ Առուշանյան (6 հոկտեմբերի, 1965, Բալուջա, Ասկերանի շրջան - 11 հոկտեմբերի, 1998, Սյունիքի մարզ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Գառնիկ Ալյոշայի Առուշանյան
6 հոկտեմբերի, 1965 - 11 հոկտեմբերի, 1998
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Բալուջա, Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Սյունիքի մարզ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Գառնիկ Առուշանյանը ծնվել է 1965 թ. հոկտեմբերի 6-ին Ասկերանի շրջանի Բալուջա գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1984-86 թթ. ծառայել է Խորհրդային բանակում Պետրոպավլովսկ քաղաքում։ Զորացրվելուց հետո աշխատել է Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայում, այնուհետև՝ Ստեփանակերտի ավտոճանապարհաշինարարական վարչությունում՝ որպես տրակտորիստ։ Ակտիվորեն մասնակցել է հայրենի գյուղի պաշտպանությանը։ 1992 թ. կամավորագրվել է ինժեներական վաշտում։ Մահացել է 1998 թ. դեկտեմբերի 11-ին Գորիսի ճանապարհին ավտովթարից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գառնիկ Առուշանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.