Գառնիկ
արական անձնանուն
Գառնիկ, հայկական արական անուն։ Հայերեն գառն բառի փաղաքշական ձևն է։ Կա նաև Գառնուկ ձևը։ Գառնիկ անձնանունը գործածվում էր մինչև 6-րդ դարը, այնուհետև դուրս է եկել գործածումից և կրկին վերականգնվել 19-րդ դարում[2]։
Գառնիկ Գառնիկ | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն և անձնանուն |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն[1] |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Կապված հոդվածներ | «Գառնիկ» սկսվող էջեր |
Գործածություններ խմբագրել
- Գառնիկ, թոռն Գեղամ նահապետի։ Իր անունով է կոչվել Գառնի ավանը։
- Գառնիկ, թարգմանիչ, աշակերտ Սահակի և Մեսրոպի, ընկեր Եզնիկի և այլն։
- Գառնիկ, ճգնավոր Բասենի Յօրնկայ գյուղից։ Իր ձեռքում հայտնվելով Գրիգոր Լուսավորչի նշխարները՝ դրանք բերեց Թորդան 328 թվականին[3]։
- Գառնիկ, եպիսկոպոս, երկրորդ առաջնորդ Ցուրտավի, հաջորդեց Ափոցի շուրջ 490 թվականին։
- Գառնիկ, եպիսկոպոս Ամարասի, ժամանակակից Վաչագան Գ-ի։
- Գառնուկ, հայր մղտեսի Սահակի, որ 1427 թվականին Աստվածատուր քահանայից գնեց մի Ավետարան 24 ֆլորինով և նվիրեց Ամասիայի Ղազալա գյուղի Ս․ Սարգիս եկեղեցուն[4][5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 446-447 — 634 էջ։
- ↑ Ազգապ․ 136
- ↑ Նօտարք 82
- ↑ Թորոս աղբար Ա․ 65