Գապ (ֆր.՝ Gap, օքս.՝ Gap), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավարևելյան մասում՝ Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասում, որի կազմի մեջ մտնող Վերին Ալպեր դեպարտամենտի պրեֆեկտուրան, ինչպես նաև Գապի շրջանի սուպրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնն է և ամենամարդաշատ բնակավայրը։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 40.631: Զբաղեցնում է 110,43 քառակուսի կիլոմետր տարածք։

Բնակավայր
Գապ
ֆր.՝ Gap[1]
օքս.՝ Gap
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես110,43 կմ²
ԲԾՄ745 մետր
Բնակչություն40 500 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ05000[3]
Պաշտոնական կայքville-gap.fr(ֆր.)
Գապ (Ֆրանսիա)##
Գապ (Ֆրանսիա)

Աշխարհագրություն խմբագրել

Ընկած է Դոֆինեի Ալպեր անվանումով հայտնի լեռնազանգվածի հարավային հատվածում՝ Լյուի գետի ափին, Նապոլեոնի երթուղու վրա, որը հատելով Ալպյան լեռները՝ Գրենոբլը կապում է Լազուր ափի հետ։

Կլիմա խմբագրել

Գապին բնորոշ է օվկիանոսային կլիման՝ մայրցամաքայինի զգալի ազդեցությամբ հանդերձ։ Ամառները տաք են, ձմեռները՝ ցուրտ ու ձնառատ, ինչը հատուկ է ալպյան այլ բնակավայրերին ևս։

Գապի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 6.3
(43.3)
8.0
(46.4)
13.3
(55.9)
16.8
(62.2)
21.5
(70.7)
24.5
(76.1)
27.6
(81.7)
26.5
(79.7)
23.0
(73.4)
18.2
(64.8)
10.8
(51.4)
7.7
(45.9)
17.02
(62.62)
Միջին օրական °C (°F) 0.9
(33.6)
2.2
(36)
6.5
(43.7)
9.6
(49.3)
13.8
(56.8)
16.9
(62.4)
19.4
(66.9)
18.5
(65.3)
15.8
(60.4)
11.1
(52)
5.5
(41.9)
2.1
(35.8)
10.2
(50.4)
Միջին ցածր °C (°F) −4.6
(23.7)
−3.7
(25.3)
−0.3
(31.5)
2.3
(36.1)
6.0
(42.8)
9.2
(48.6)
11.2
(52.2)
10.5
(50.9)
8.5
(47.3)
3.9
(39)
0.1
(32.2)
−3.6
(25.5)
3.29
(37.92)
Տեղումներ մմ (դյույմ) 70.8
(2.787)
70.0
(2.756)
72.5
(2.854)
70.8
(2.787)
81.7
(3.217)
70.0
(2.756)
45.8
(1.803)
58.3
(2.295)
64.2
(2.528)
95.0
(3.74)
91.7
(3.61)
77.5
(3.051)
868.3
(34.185)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Պատմություն խմբագրել

Ներկայիս Գապի տեղում մեր թվականությունից առաջ 14-րդ դարում հիմնվել է հինհռոմեական Vapincum ռազմական ճամբարը։ V դարում բնակավայրը պարսպապատվել է։ Մինչև XVI դարը կառավարվել է կաթոլիկ եպարխիայի կողմից։ 1512 թվականին անցել է Ֆրանսիայի տիրապետության տակ։ XVI—XVII դարերում զգալի վնասներ է կրել կրոնական պատերազմների հետևանքով։

1790 թվականին դարձել է Վերին Ալպեր դեպարտամենտի պրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնը։

XIX դարում կառուցված նոր ճանապարհների և երկաթուղու շնորհիվ Գապը կապվել է Իտալիայի և Դրոմ գետի հովտի բնակավայրերի հետ։

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
17936014—    
18008050+4.25%
18068891+1.67%
18216714−1.85%
18317215+0.72%
18367854+1.71%
18418599+1.83%
18468724+0.29%
18518797+0.17%
18568912+0.26%
18618219−1.61%
18668165−0.13%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
18728927+1.50%
18769294+1.01%
188110 765+2.98%
188611 621+1.54%
189110 478−2.05%
189611 376+1.66%
190111 018−0.64%
190610 823−0.36%
191110 647−0.33%
19219859−0.77%
192610 660+1.57%
193111 717+1.91%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
193613 600+3.03%
194616 371+1.87%
195417 317+0.70%
196220 478+2.12%
196823 994+2.68%
197528 233+2.35%
198230 676+1.19%
199033 444+1.09%
199936 262+0.90%
200737 785+0.52%
201240 761+1.53%
201740 895+0.07%
From 1962 to 1999: population without double counting; for the following dates: municipal population.
Աղբյուր՝ LdH/EHESS/Cassini until 1999[4]:

Ուշագրավ փաստեր խմբագրել

  • Գապը հանդիսանում է Ֆրանսիայի ամենաբարձրադիր պրեֆեկտուրան։
  • Քաղաքի հոկեյի թիմը՝ Rapaces-ը («Գիշատիչ թռչուններ») Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն է։
  • «Տուր դե Ֆրանս» հեծանվավազքի որոշակի էտապ պարբերաբար անցնում է Գապով։
  • Ֆրանսիայի մարզական ազգային թերթը՝ L'Équipe-ը, 2013 թվականին Գապը հռչակել է երկրի ամենասպորտային քաղաք[5]։ 2002 թվականին էլ Գապը ճանաչվել էր տարվա ալպիական քաղաք։

Անվանի անձինք խմբագրել

  • Գիյոմ Ֆարել (1489-1565) - բողոքական ռեֆորմատոր, որը գործել է Շվեյցարիայի ֆրանսախոս շրջաններում, ֆրանսերեն և օքսիտաներեն է թարգմանել Աստվածաշունչը[6]
  • Սեբաստիեն Օժյե (1983) — ֆրանսիացի ավտոմրցարշավորդ, աշխարհի յոթակի չեմպիոն[7].

Քույր քաղաքներ խմբագրել

Գապը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ.

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Վերին Ալպեր

Գապ (շրջան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Cassini-Ehess|15035|Gap
  5. «Gap ville la plus sportive de France au "challenge l'Equipe"» (ֆրանսերեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  6. Georges Dioque, Dictionnaire biographique des Hautes-Alpes, Société d'études des Hautes-Alpes, p. 200.
  7. «Sébastien Ogier» [Sébastien Ogier] (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 25-ին.
  8. 8,0 8,1 «Le Comité de Jumelage» [The twinning Committee] (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
  9. «Le jumelage avec Pinerolo» [The twinning with Pinerolo] (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին.
  10. «Le jumelage avec Traunstein» [The twinning with Traunstein] (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին.
  11. «La coopération décentralisée avec Bangou» [Decentralized cooperation with Bangou] (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին.
  12. «La coopération décentralisée avec Katmandou» [Decentralized cooperation with Kathmandu] (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին.

Գրականություն խմբագրել

  • Gautier, Théodore (1844). Précis de l'histoire de la ville de Gap [Handbook of the history of the town of Gap] (ֆրանսերեն). Afred L'Allier, printer-bookseller.
  • Duchamblo, Richard (1994). Histoires de notre ville: Gap, ses rues, ses hommes [Histories of our city: Gap, its streets, its men] (ֆրանսերեն). Gap: Librairie des Hautes-Alpes.
    History and anecdotes about the town of Gap
  • Duchamblo, Richard (1994). La libération de Gap [The liberation of Gap] (ֆրանսերեն). Gap: Louis-Jean.
    Booklet on the release of Gap in August 1944
  • Gallia Christiana (Nova, 1715), I, 452–473, Instrumenta, 86–89, (Nova, 1725), III, 1051–1107; Instrumenta, 177–188, 205–8;
  • Joseph Hyacinthe Albanès (fr), Gallia christiana Novissima (Montbeliard, 1899), I,
  • Jean-Irénée Depéry (fr), Histoire hagiologique du diocese de Gap (Gap, 1852);
  • Honoré Fisquet, France Pontificale (Paris, 1868);
  • Gaillaud, Histoire de Notre Dame d'Embrun (Gap, 1862);
  • Joseph Roman (fr), Sigillographie du diocese de Gap (Grenoble, 1870);
  • Joseph Roman, Tableau historique du département des Hautes-Alpes (Paris, 1889–91);
  • Ulysse Chevalier, Topo-bibl., pp. 988, 1266.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գապ» հոդվածին։