Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գաննա (այլ կիրառումներ)

Գաննա (իտալ.՝ Lago di Ganna), լիճ հյուսիսային Իտալիայում՝ Լոմբարդիա մարզի Վարեսե գավառում, Գաննայի շրջանի Վարեսինա (SS 233) մայրուղու՝ Վալգանա համայնքի հարևանությամբ, ծովի մակարդակից 390 մետր բարձրության վրա։ Լճի առավելագույն խորությունը 3 մետր է, իսկ ընդհանուր մակերեսը՝ 0,07 կմ²։ Մարգորաբիա գետի միակ վտակն է, որն էլ հոսելով՝ թափվում է Գիրլա լիճը։

Գաննա
Lago di Ganna

Գաննա լիճ
45°32′ հս․. լ. 8°29′ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Իտալիա
Վարչատարածքային բաժանում Լոմբարդիա
Հայելու բացարձակ բարձրությունը 390 մ
Ավազանի մակերեսը 0,07 կմ²
Ամենամեծ խորությունը 3 մ

1984 թվականից Գաննան ստացել է արգելոցի կարգավիճակ։

Լճի մերձակայքում կլիման ցամաքային է, որը բնորոշ է մերձալպյան հովիտներին։ Նվազագույն ջերմաստիճանը ձմեռը՝ -20 °C և ամառը՝ +25 °C է։ Լճի մերձակայքում տարածված բույսերից են՝ սովորական շաքարեղեգ, ջրաշուշան, ջրոսպ, ուռենի, լաստենի, սատանայի ընկույզ։ Կենդանիներից տարածված են՝ գայլաձուկ, լին, կռնչան բադ, եղեգնուտի դրախտապան։

Արտաքին հղումներ խմբագրել