Գանձ Ալիսեդայից (իսպ.՝ Tesoro de Aliseda), մ. թ. ա. 750-218 երկաթի դարին թվագրվող հին տարտեսյան ոսկե զարդեր՝ մանյակ, կախազարդ, ապարանջան, գոտի, որ հայտնաբերվել են Իսպանիայի Կասերես համայնքի Ալիսեդա շրջանում և հավանական է, որ ստեղծվել են արևելքում։

Գանձ Ալիսեդայից
[[Պատկեր:
|280px|]]
'
նյութոսկի, արծաթ, բրոնզ, ապակի

Պատմություն խմբագրել

Այս զարդերը թագավորական ընտանիքից կնոջ պատկանող թաղման արարողակարգի մաս են հանդիսացել։

Զարդը գաղտնի փորձել են վաճառել, սակայն այն հանգրվանել է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում։

Գանձը բաղկացած է մի շարք ոսկե և արծաթե նուրբ զարդերից, այդ թվում՝ գլխակապ, գոտի, ապարանջաններ, վզնոցներ, ականջօղեր, մատանիներ։ Սա Պիրենեյան թերակղզում հավաքված առաջին գանձերից է, որը բնութագրում է տարածաշրջանի հարստությունը։ Սրանք տարտեսյան հողում ստեղծված առաջին ոսկերչական իրերը չեն, ընդհանուր տարրեր ունեն արևմտյան ու արևելյան ոսկերչության հետ[1]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • E. Lipinski (dir.), Dictionnaire de la civilisation phénicienne et punique, Brepols, 1992 (ISBN 2503500331), p. 19

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Arqueología extremeña. Piezas en el museo Arqueológico Nacional de Madrid». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանձ Ալիսեդայից» հոդվածին։