Գանձերի կղզին (ֆիլմ, 1937)
«Գանձերի կղզին» (ռուս.՝ «Остров сокровищ»), խորհրդային ռեժիսոր Վլադիմիր Վայնշտոկի կինոֆիլմը[1], որը նկարահանվել է Ռ. Սթիվենսոնի համանուն վեպի մոտիվներով։ Ֆիլմը երկու անգամ (1960 և 1983 թվականներին) վերականգնվել է՝ խմբագրվել և վերահնչյունավորվել։
Գանձերի կղզին ռուս.՝ Остров сокровищ | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | գանձերի փնտրման ֆիլմ, վեպի էկրանավորում և ծովահենային ֆիլմ |
Հիմք | Գանձերի կղզին |
Թվական | 1937 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Վայնշտոկ |
Սցենարի հեղինակ | Վլադիմիր Վայնշտոկ |
Դերակատարներ | Կապիտոլինա Վասիլևնա Պուգաչովա, Օսիպ Աբդուլով, Միխաիլ Կլիմով, Նիկոլայ Չերկասով, Միխայիլ Ցարյով, Նիկոլայ Միչուրին, Իոնա Բիյ-Բրոդսկի, Վլադիմիր Երշով, Պյոտր Գալաջեվ, Սերգեյ Մարտինսոն և Օսման Աբդուրախմանով |
Օպերատոր | Միխայիլ Կիրիլով |
Երաժշտություն | Նիկիտա Բոգոսլովսկի |
Պատմվածքի վայր | Իռլանդիա |
Կինոընկերություն | Սոյուզդետֆիլմ |
Տևողություն | 93 ± 1 րոպե |
Սյուժե խմբագրել
Ֆիլմը 1930-ական թվականների խորհրդային կինոարվեստի վառ նմուշ է, որը ստեղծվել է «համաշխարհային հեղափոխության» և «դասական պայքարի» գաղափարների ազդեցության ներքո։ Ֆիլմի իրադարձությունների մեկնաբանությունը արմատապես տարբերվում է «Գանձերի կղզի» գրքում շարադրված կանոնական տարբերակից. ֆիլմի հերոսները փորձում են գանձ գտնել՝ ֆինանսավորելու համար իռլանդական հակաբրիտանական ապստամբությունը[2]։ Ֆիլմի հեղինակների մոտեցումը գրական սկզբնաղբյուրին բանավեճի տեղիք է տվել մամուլի էջերում և կինեմատոգրաֆիայի ու Կենտկոմի ղեկավար աշխատողների նամակագրության մեջ։
XVIII դարի վերջ. Իռլանդացի ապստամբներին գումար է պետք զենք գնելու համար։ Ջեննին՝ գյուղական հյուրանոցի տիրուհու դուստրը և բժիշկ Լայվեսին՝ դավադիրների առաջնորդներից մեկը, ծովահեն Բիլլի Բոնսի թղթերի մեջ գտնում են Գանձերի կղզու քարտեզը։ Լայվեսին և կապիտան Սմոլլետն ընկերների հետ ներգրավում են վաշխառու Տրելոնիին, որ նրա գումարով նախապատրաստեն նավը։ Հարուստի կողմից ձեռք բերված «Էսպանյոլի» անձնակազմի շատ նավաստիներ, ինչպես պարզվում է, ծովահեններ են։ Ջեննին, որը գաղտնի սիրահարված է Լայվեսիին, տղայի հագուստ է հագնում և Ջիմի անվան տակ որպես յունգա աշխատանքի է ընդունվում նավում։
Գանձերի որոնման ժամանակ նողկալի Տրելլոնին անցնում է ծովահենների կողմը։ Հաղթահարելով մի շարք վտանգավոր արկածներ՝ բժիշկ Լայվեսին, Ջեննին (որը էլի աղջկա կերպար է ստացել) և նրանց ընկերները գտնում են գանձը։ Այդ ժամանակ Ջեննին գերի է ընկնում ծովահենների մոտ։ Նրան պահում են «Էսպանյոլում» Իսրայել Հենդսի և Ջորջ Մերիի հսկողության ներքո։ Ծովահենները կռվում են դանակներով, Հենդսն սպանում Մերրիին և հարձակվում Ջեննիի վրա, բայց վերջին պահին սպանվում է բժիշկ Լայվեսի գնդակից։ Հերոսները ձերբակալում են բոցման Ջոն Սիլվերին, սակայն նա դիմադրություն է ցույց տալիս և մահանում կապիտան Սմոլետի հետ մենամարտում։ Ապստամբները ծովահեններին թողնում են անմարդաբնակ կղզում, իսկ իրենք վերադառնում են Իռլանդիա՝ տանելով գանձերը՝ զենք ու զինամթերք ձեռք բերելու և ապստամբությունը շարունակելու համար։
Դերերում խմբագրել
- Կլավդիա Պուգաչովա – Ջեննի Հոկինս («յունգա Ջիմ»)
- Օսիպ Աբդուլով – ծովահեն Ջոն Սիլվեր, «Էսպանյոլի» բոցման
- Միխայիլ Կլիմով – վաշխառուն Տրելլոնի
- Նիկոլայ Չերկասով – ծովահեն Բիլլի Բոնս
- Միխայիլ Ցարև – դոկտոր Լայվեսի
- Անատոլի Բիկով – կապիտան Սմոլետ
- Նիկոլայ Միչուրին – ծովահեն Իզրայել Գենդս
- Իոնա Բիյ-Բրոդսկի – ծովահեն Ջորջ Մերրի (տիտրերում՝ Ի. Բրոդսկի)
- Վլադիմիր Երշով – ապստամբների հրամանատար
- Վ. Յակուշենկո – ծովահեն Դիկ
- Լեոնիդ Մեշչերին – ծովահեն Անդերսոն
- Պյոտր Գալաջև – Բեն Գան / հյուրանոցի տերը
- Անաստասիա Լևշինա – տիկին Հոկինս, Ջենիի մայրը
- Սերգեյ Մարտինսոն – Բլեդլի
- Օսման Աբդուրախմանով – մեծ ծովահեն
Նկարահանող Խումբ խմբագրել
- Սցենարի հեղինակներ՝ Օլեգ Լեոնիդով, Վլադիմիր Վայնշտոկ
- Բեմադրող ռեժիսոր՝ Վլադիմիր Վայնշտոկ
- Գլխավոր օպերատոր՝ Միխայիլ Կիրիլով
- Նկարիչներ՝ Յա․ Ռիվոշ, Ս. Կոզլովսկի
- Կոմպոզիտոր՝ Նիկիտա Բոգոսլովսկի[3]
- Երգերի հեղինակ՝ Վասիլի Լեբեդև-Կումաչ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Գանձերի կղզին» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ Dobrenko & Balina p.243
- ↑ «Գանձերի կղզին» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Գրականություն խմբագրել
- Evgeny Dobrenko & Marina Balina. The Cambridge Companion to Twentieth-Century Russian Literature. Cambridge University Press, 2011.
Արտաքին հղումներ խմբագրել
- Остров сокровищ на YouTube (Полный фильм)
- Остров сокровищ (1937) на портале «Кино-театр.ру»