Գայոս Կալպուրնիոս Պիզոն

Գայոս Կալպուրինիոս Պիզոն (լատին․՝ Gaius Calpurnius Pisō, մոտ մ. թ. ա. 110[1], Հին Հռոմ - ոչ վաղ քան մ. թ. ա. 63, անհայտ), հին հռոմեական քաղաքական գործիչ պլեբեյական Կալպուրնիոսների տոհմից, մ․թ․ա․ 67 թվականի կոնսուլ։ Կոնսուլության ընթացքում գլխավորել է պայքարն ընդդեմ Գաբինիոսների օրենքի, որի նպատակն էր Գնեոս Պոմպեոս Մեծին օժտել արտակարգ լիազորություններով ծովահենների դեմ պայքարելու համար։ Ղեկավարել է Նարբոնական Գալլիան (մ․թ․ա․ 66-65 թվականներ), թշնամական հարաբերություններ է ունեցել Հուլիոս Կեսարի հետ։

Գայոս Կալպուրնիոս Պիզոն
Հռոմեական հանրապետության պրետոր
մ․թ․ա․ 70 թվական
Հռոմեական հանրապետության կոնսուլ
մ․թ․ա․ 67 թվական
Նարբոնական Գալլիայի պրոկոնսուլ
մ․թ․ա․ 66-65 թվականներ
 
Մասնագիտություն՝ Հին հռոմեական քաղաքական գործիչ և Հին հռոմեական զինվորական անձնակազմ
Ծննդյան օր մոտ մ. թ. ա. 110[1]
Ծննդավայր Հին Հռոմ
Վախճանի օր ոչ վաղ քան մ. թ. ա. 63
Վախճանի վայր անհայտ
Դինաստիա Calpurnii Pisones?
Քաղաքացիություն Հին Հռոմ
Հայր Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս
Մայր անհայտ

Ծագում խմբագրել

Գայոս Կալպուրնիոսը սերել է Կալպուրնիոսների պլեբեյական տոհմից, որը, համաձայն ուշ ծննդաբանությունների, ծագել է Կալպոսից՝ Հռոմի երկրորդ թագավոր Նումա Պոմպիլիոսի առասպելական որդուց (Նումայի հետ են իրենց ծագումը կապել նաև Պինարիոսները, Պոմպիլիոսները և Էմիլիոսները)[2]։ Պիզոնների ճյուղը եղել է ամենաազդեցիկը. նրա ներկայացուցիչները պարբերաբար զբաղեցրել են բարձրագույն պաշտոններ Հռոմեական հանրապետության գոյության վերջին հարյուրամյակի ընթացքում[3]։

Կենսագրություն խմբագրել

Գայոս Կալպուրնիոսը ծնվել է մոտավորապես մ․թ․ա․ 110 թվականին[4]։ Պահպանված աղբյուրներում նրա մասին առաջին հիշատակությունը ենթադրաբար վերաբերում է մ․թ․ա․ 76 թվականին. Պիզոնը կարող էր լինել այն դատավորներից մեկը, որոնք որոշում են ընդունել դերասան Քվինտուս Ռոսցիուս Գալլուսի գործով։ Մ․թ․ա․ 69 թվականին պաշտպանել է Սեքստոս Էբուցիոսի շահերը ժառանգության համար պայքարում ընդդեմ Ավլոս Ցեցինայի (վերջինիս շահերը պաշտպանել է Մարկոս Տուլիոս Ցիցերոնը։ Ըստ Ֆրիդրիխ Մյունցերի՝ հենց մ․թ․ա․ 69 թվականին կարող էր Գայոս Կալպուրնիոսը լինել պրետոր[5], սակայն Ռոբերտ Բրոուտոնը նշում է, որ համաձայն Վիլլայի օրենքի՝ հնարավոր տարեթվերից ամենաուշը կարող է լինել մ․թ․ա․ 70 թվականը[6]։

Մ․թ․ա․ 67 թվականին Գայոս Կալպուրնիոսը դարձել է կոնսուլ ևս մեկ պլեբեյի՝ Մանիոս Ացիլիոս Գլաբրիոնի հետ միասին[7]։ Կոնսուլները միասին կարողացել են ընդունել տալ օրենք ընդդեմ նախընտրական մեքենայությունների (de ambitu). այդ օրենքով դատվածը պետք է վճարեր մեծ տուգանք, հեռացվեր սենատից և հետագա ամբողջ կյանքում զրկվեր պասիվ ընտրական իրավունքից[8]։ Որոշ աղբյուրներ այդ նախաձեռնության հետ կապված հիշատակում են միայն Պիզոնին, և պատմության մեջ այդ օրենքը հիշվում է որպես Lex Calpurnia[9]։

Պիզոնը գլխավորել է օպտիմատներին, որոնք փորձել են ընդդիմանալ Գնեոս Պոմպեոս Մեծի իրավունքների ընդլայնմանը։ Մասնավորապես նա հանդես է եկել ընդդեմ Ավլոս Գաբինիոսի առաջարկի ծովահենների դեն պայքարում Պոմպեոսին արտակարգ լիազորություններ շնորհելու վերաբերյալ։ Վեճի ընթացքում Գայոս Կալպուրնիոսը հայտարարել է, որ «եթե Պամպեոսը ցանկանում է նմանվել Հռոմուլոսին, ապա չի խուսափի նրա ճակատագրից» (նկատի է ունեցել այն վարկածը, թե Հռոմուլոսն սպանվել է սենատորների կողմից)։ Այդ խոսքերից հետո քիչ է մնացել, որ ամբոխը բզկտի կոնսուլին։ Երբ Գաբինիոսի նախաձեռնությունը վերածվել է օրենքի, Պիզոնը, ըստ Պլուտարքոսի, առաջնորդվելով նախանձով և ատելությամբ, հրամայել է ցրել արդեն հավաքված նավատորմի անձնակազմը։ Սակայն մինչ այդ նավերն արդեն դուրս էին եկել Բրունդիզիից։ Գաբոնիոսը նախապատրաստել է օրինագիծ Գայոս Կալպուրնիոսին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ, սակայն Պոմպեոսն արգելել է այն ներկայացնել ժողովրդական ժողովում[10][5]։

Պիզոնը խանգարել է պոպուլյար Մարկոս Լոլիոս Պալիկանոսին՝ դառնալու հաջորդ տարվա կոնսուլներից մեկը և միաժամանակ ցուցադրել է, ըստ Վալերի Մաքսիմի, «հիանալի հոգևոր տոկունություն»[11]։ Լիազորությունների ժամկետի ավարտից հետո նա դարձել է Նարբոնական Գալլիայի պրոկոնսուլ երկու տարով (մ․թ․ա․ 66-65 թվականներ)[12]։ Կուսակալության տարիներին Գայոս Կալպուրնիոսը ճնշել է խռովությունները ալոբրոգների հողերում[13]։ Հռոմ վերադառնալուց հետո Գայոս Հուլիոս Կեսարի կողմից մեղադրվել է շորթման և առանց դատի Տրանսպադանյան Գալլիայի բնակչի մահապատժի ենթարկելու մեջ[14], սակայն Ցիցերոնը, որը դատավարությանը մասնակցել է որպես պաշտպան, կարողացել է հասնել արդարացնող դատավճռի[5]։

Մ․թ․ա․ 63 թվականի վերջին, երբ բացահայտվել է Կատիլինայի դավադրությունը, Պիզոնը լուրջ ջանքեր է գործադրել, որ դավադրության մասնակից համարվի նաև Կեսարը։ Քվինտոս Լուտատիոս Կատուլոս Կապիտոլինոսի հետ միասին նա փորձել է համոզել Ցիցերոնին՝ Կատիլինայի դեմ պայքարը գլխավորող կոնսուլին, որ նա Կեսարի դեմ ներկայացնի կեղծ մեղադրանք։ Չհասնելով իր նպատակին՝ Պիզոնը, ըստ Սալյուստիուսի, սկսել է տարածել բամբասանքներ Կեսարի՝ Կատիլինայի ծրագրերին մասնակցելու վերաբերյալ. հավատալով Պիզոնին՝ որոշ հեծյալներ նույնիսկ սպառնացել են սպանել Կեսարին[15][5][16][17]։ Պիզոնը սենատորների առաջ վկայություն է տվել ընդդեմ Գայոս Կոռնելիոս Ցետեգոսի[18] ր մասնակցել մ․թ․ա․ 63 թվականի դեկտեմբերի 5-ի քննարկումներին, որոնց ընթացքում որոշվել է դավադիրներին մահապատժի ենթարկել առանց դատի[19]։ Ավելի ուշ Ցիցերոնը նրան հիշատակել է այն նոբիլների թվում, որոնց հավանության են երժանացրել իր կոնսուլության արդյունքները[20]։

Գայոս Կալպուրնիոսի մասին վերջին հիշատակումները վերաբերում են մ․թ․ա․ 31 թվականի դեկտեմբերին։ Ցիցերոնը դժգոհությամբ գրում է Պիպոս Պոմպոնիոս Ատտիկուսին, որ մի հարցի քննարկման ժամանակ սենատում առաջինը խոսքը տվել են Պիզոնին և ոչ թե իրեն[13], իսկ մ․թ․ա․ 59 թվականի կոնսուլի պաշտոնի հավակնորդ Մարկոս Կալպուրնիոս Բիբուլոսը հույս է ունեցել Պիզոնի միջոցով համաձայնության գալ ևս մեկ թեկնածուի՝ Լուցիոս Լուկցեոսի հետ[21]։ Քանի որ ավելի ուշ շրջանի հիշատակումներ չկան, պատմաբանները ենթադրում են, որ նա մահացել է դրանից կարճ ժամանակ հետո[5]։

Ցիցերոնն իր «Բրուտոս» տրակտատում, թվարկելով Քվինտոս Հորտենսիոս Հորտալոսի ժամանակակից հռետորներին, նշում է նաև Պիզոնին։ Նրա խոսքերով՝ Հայոս Կալխուրնիոսը եղել է «հանգիստ, շատախոս, խելամիտ հռետոր, սակայն դեմքին սովորաբար տվել է այնպիսի արտահայտություն, որ թվացել է ավելի խելացի, քան իրականում էր»[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Digital Prosopography of the Roman Republic
  2. Плутарх, 1994, Нума, 21
  3. Calpurnius, 1897
  4. Sumner, 1973, p. 24
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Calpurnius 63, 1897
  6. Broughton, 1952, p. 127; 130
  7. Broughton, 1952, p. 142
  8. Тираспольский, 2010, с. 12
  9. Acilius 38, 1893
  10. Плутарх, 1994, Помпей, 25; 27
  11. Валерий Максим, 2007, III, 8, 3
  12. Broughton, 1952, p. 154; 159
  13. 13,0 13,1 Цицерон, 2010, К Аттику, I, 13, 2
  14. Саллюстий, 2001, О заговоре Катилины, 49, 2
  15. Саллюстий, 2001, О заговоре Катилины, 49
  16. Утченко, 1976, с. 69—70
  17. Егоров, 2014, с. 141
  18. Плутарх, 1994, Цицерон, 19
  19. Цицерон, 2010, К Аттику, XII, 21, 1
  20. Цицерон, 1993, Вторая филиппика, 12
  21. Цицерон, 2010, К Аттику, I, 17, 11
  22. Цицерон, 1994, Брут, 239

Աղբյուրներ խմբագրել

  • Валерий Максим Достопамятные деяния и изречения. — СПб.: Издательство СПбГУ, 2007. — ISBN 978-5-288-04267-6
  • Плутарх Сравнительные жизнеописания. — М.: Наука, 1994. — Т. 3. — 672 с. — ISBN 5-306-00240-4
  • Гай Саллюстий Крисп О заговоре Катилины // Цезарь. Саллюстий. — М.: Ладомир, 2001. — С. 445-487. — ISBN 5-86218-361-2
  • Марк Туллий Цицерон Брут // Три трактата об ораторском искусстве. — М.: Ладомир, 1994. — С. 253—328. — ISBN 5-86218-097-4
  • Марк Туллий Цицерон Письма Марка Туллия Цицерона к Аттику, близким, брату Квинту, М. Бруту. — СПб.: Наука, 2010. — Т. 3. — 832 с. — ISBN 978-5-02-025247-9,978-5-02-025244-8
  • Марк Туллий Цицерон Речи. — М.: Наука, 1993. — ISBN 5-02-011168-6
  • «Марк Туллий Цицерон. Речи». Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.

Գրականություն խմբագրել

  • Грималь П. Цицерон. — М.: Молодая гвардия, 1991. — 544 с. — ISBN 5-235-01060-4
  • Егоров А. Юлий Цезарь. Политическая биография. — СПб.: Нестор-История, 2014. — 548 с. — ISBN 978-5-4469-0389-4
  • Тираспольский Г. Римские законы (предъюстинианская эпоха). — М.: Флинта, 2010. — 312 с. — ISBN 978-5-9765-0737-1
  • Утченко, С. Юлий Цезарь. — М.: Мысль, 1976. — 365 с.
  • Broughton R. Magistrates of the Roman Republic. — New York: American Philological Association, 1952. — Vol. II. — P. 558.
  • Clebs E. Acilius 38 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1893. — Bd. I, 1. — Kol. 256—257.
  • Münzer F. Calpurnius // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1897. — Bd. III, 1. — Kol. 1365.
  • Münzer F. Calpurnius 63 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1897. — Bd. III, 1. — Kol. 1376—1377.
  • Sumner G. Orators in Cicero's Brutus: prosopography and chronology. — Toronto: University of Toronto Press, 1973. — 197 p. — ISBN 9780802052810