«Գայլերի ամառը» (ռուս.՝ «Лето волков»), 2011 թվականի ռուսական հեռուստասերիալ, որը նկարահանել է ռեժիսոր Դմիտրի Իոսիֆովը Վիկտոր Սմիռնովի «Վերեսեն տագնապալի ամիսը» (ռուս.՝ «Тревожный месяц вересень») պատմվածքի հիման վրա (նույն սյուժեի հիման վրա 1976 թվականին արդեն նկարահանվել էր համանուն ֆիլմը

Գայլերի ամառը
Երկիր Ռուսաստան
ՌեժիսորԴմիտրի Իոսիֆով
ՊրոդյուսերԱնատոլի Մաքսիմով
ՍցենարիստՎիկտոր Սմիրնով
ԵրաժշտությունՌուսլան Մուրատով
Էկրաններին է2011[1]-ից
ՀեռուստաալիքԱռաջին ալիք

Սյուժե խմբագրել

1944 թվականի ամառ, Ուկրաինան ազատագրվել է ֆաշիստական զավթիչներից։ Վիրավորվելու պատճառով զորացրված երիտասարդ լեյտենանտ Իվան Կապելյուխը վերադառնում է հայրենի գյուղ Գլուխարի (Պոլեսիե), որը, ըստ առաջնագծի հասկացությունների, արդեն խորը թիկունք է։ Ի զարմանս նրա՝ գյուղը գրեթե չի տուժել պատերազմից։ Չնայած ֆաշիստներն արդեն վտարվել են այս վայրերից, բայց բնակիչները դեռ մշտական վախի մեջ են։ Իվանի Սիրելի աղջիկը խուսափում է նրա հետ հանդիպելուց, համագյուղացիները խուսափում են նրանից, իսկ տատը համոզում է փողոցում մարտական շքանշաններով չհայտնվել և ոչ մի դեպքում անտառ չգնալ։ Համագյուղացիների դաժան սպանություններն Իվանին ստիպում են պայքարի մեջ մտնել անտառային թավուտներում թաքնվողների դեմ և հարվածել «գայլերին»՝ նախկին ոստիկանների և բանդերովականների խմբին, որոնք չեն հասցրել փախչել գերմանացիների հետ։

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանման վայր է դարձել Բելառուսի ժողովրդական ճարտարապետության և կենցաղի պետական թանգարանը, ինչպես նաև Գրոդնոն[2].

Դերերում խմբագրել

Գլխավոր դերերում

  • Ալեքսեյ Բարդուկով – Իվան Նիկոլաևիչ Կապելյուխ, լեյտենանտ, պատերազմի մասնակից
  • Իգոր ՍկլյարՊյոտր Խարիտոնովիչ Գլումսկի, նախագահ
  • Յուլյա ՊերեսիլդՏոսյա, Իվան Կապելյուխի ընկերուհին
  • Մարիա Կուլիկովա – Վարյա, գյուղացի գեղեցկուհի, սիրահարված է Իվան Կապելուխին
  • Ալեքսանդր Վորոբյով – Պոպելենկո, Կապելյուխի օգնականը
  • Սերգեյ Կոլտակով – Դենիս Պանկրատովիչ Սեմերենկով, Տոսյայ հայրը, խեցեգործ
  • Միխայիլ Եվլանով – Վալերի Կրիվենդա, նավաստի
  • Վերա Կավալերովա – Սերաֆիմա Գադեևնա, Իվանի տատը
  • Դենիս Կարասև – Պրոկոպ Ալեքսեևիչ Կրոտ, դարբին
  • Մարիա Զվոնարյովա – Ալյոնա, դարբնի կինը
  • Օլեգ Տակտարով – Կլիմար, անասունների մորթող
  • Սերգեյ Վլասով – Սապսանյուկ, «Գորելի» մականվամբ հանցախմբի պարագլուխ, նախկին ոստիկան
  • Յան Ցապնիկ – Գուպան, ՆԳԺԿ հետախուզական բաժնի պետ

Այլ դերերում

  • Պյոտր Ստուպին – Մալաս, որսորդ
  • Թամարա Միրոնովա – Յացկոչիխա
  • Օլգա Օնիշչենկո – Մալյասիխա
  • Ալեքսեյ Վերտինսկի – Յացկո, հաշվապահ
  • Օլգա Պրոխվատիլո – Կրիվենդիխա, Վալերիի մայրը
  • Նիկոլայ Գոլուբև – Գնատ, գյուղական հիմար
  • Եկատերինա Վեժնովեց – Սոֆա
  • Աննա Պոլուպանովա – Մալաշկա
  • Ալեքսանդր Կոմիսարով – Օրին
  • Յուլյա Պոլուբինսկայա – Գալա
  • Ալեքսանդր Բրուխացկի – Ստեպան Գոլենդուխա
  • Վիկտոր Բոգուշևիչ – Գոլենդուխա կրտսեր
  • Տատյանա Մարխել – Տարասովնա
  • Գենադի Գարբուկ – Ռամոնյա պապը
  • Վալենտինա Լոսովսկայա – Պոպելենչիխա
  • Լյուդմիլա Ռազումովա – Մոկեևնա
  • Նիկիտա Սոլոգալով — Վասկա Պոպելենկո
  • Ալեքսեյ Սորով – Պետկո
  • Սերգեյ Դրուզյակ – Միկոլա Աբրոսիմով
  • Մաքսիմ Ժիտնիկ – Պոլտավեց
  • Ալեքսանդր Մասլով – Ստեբլենոկ
  • Ալեքսանդր Իվանով – Եփրեմ
  • Վլադիմիր Մասլակով – Դանիլկո
  • Ալեքսեյ Մորոզով – Կիրիչենկո
  • Կիրիլ Նովիցկի – Սաշկո
  • Միխայիլ Եսման – Բրունկա
  • Դենիս Տարասենկո – Յուրաս
  • Պյոտր Տոմաշևսկի – Սենկա
  • Վիկտոր Մոլչան – Գեզդ
  • Օլեգ Տկաչյով – Դրոզդ
  • Պյոտր Յուրչենկով կրտսեր – Ստեպախա
  • Օլգա Սմիրնովա – Կլավկա
  • Սվետլանա Կոժեմյակինա – Աբրոսիմովի մայրը
  • Օլեգ Կորչիկով – ծերունի կառապան

Հեղինակի տեքստը կադրից դուրս կարդում է Յուրի Նազարովը։

Ցուցադրություն և քննադատություն խմբագրել

Առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել «Առաջին ալիքով» 2012 թվականի ապրիլին, սերիալը զբաղեցրել է լավագույնների 10-րդ հորիզոնականը (14,6 % մասնաբաժնով և 5,9 % վարկանիշով)[3]։

Կինոքննադատ Սերգեյ Կուդրյավցևը ֆիլմն անվանել է «վիպակի բավականին լավ նոր էկրանավորում», միևնույն ժամանակ նշել է դերասանուհի Յուլյա Պերեսիլդի խաղը, որը «ընդհանրապես վեց սերիաների ընթացքում լռում է էկրանին, և ամբողջ դերը կառուցված է միայն հայացքների ու ժեստերի վրա»[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Олег Ролдугин — Тайны фильма «Лето волков» // Собеседник, 21.04.2012
  3. Сергей Варшавчик. «Гюльчатай» позволила «России 1» сохранить личико // РИА Новости, 24.04.2012.
  4. Кудрявцев С. Не такое ещё пересилишь ради Юлии Пересильд // На нет и кина нет, 16 декабря 2012.

Աղբյուրներ խմբագրել