Գայդարի ֆորում, Ռուսաստանում տնտեսության ոլորտում անցկացվող ամենամյա, միջազգային, գիտագործնական համաժողով է։ Համաժողովն անցկացվում է 2010 թվականից սկսված և կրում է ռուս լիբերալ ռեֆորմիստ Եգոր Գայդարի անունը։

Ֆորումի անցկացման վայրը Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և Հանրային ծառայության ակադեմիան է։ 2018 թվականին ֆորումի նախագահն էր Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի նախկին առաջին տեղակալ՝ Իգոր Շուվալովը։

2019 թվականին, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարականի համաձայն, համաժողովի կազմկոմիտեն կգլխավորի կառավարության նախագահի առաջին տեղակալ-Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։

Գաղափարապես, Գայդարի ֆորումը Մոսկվայի տնտեսական ֆորումի անալոգն է[1][2][3][4][5]։

Շվեդ տնտեսագետ՝ Անդերս Օսլունդի խոսքով, համաժողովում ընդունված չէ քննարկել Ռուսաստանի տնտեսության և տնտեսական քաղաքականության խնդրահարույց հարցերը։ Նման հարցերի թվում Օսլունդը նշում է Ռուսաստանում մասնավոր սեփականության բացակայությունը[6]։

References խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Гайдаровский форум: министры поспорили о пенсиях
  • Восканян Елена (2016). «Гайдаровский форум-2016: взгляд в будущее». Стратегические Решения И Риск-Менеджмент (Стратегические решения и риск-менеджмент ed.). 1 (94): 8–13.
  • Малая Анастасия (2013). «Гайдаровский форум – 2013 как форма публичной дискуссии об эффективном социальном партнерстве между государством и обществом». Известия Волгоградского Государственного Педагогического Университета (Известия Волгоградского государственного педагогического университета ed.). 8 (83): 116–118.