Գաճաճ կամ թզուկ մոլորակներ, համաձայն Միջազգային աստղագիտական միության,  երկնային մարմին, որը՝

«Գաճաճ մոլորակ» անվանումը ընդունվել է 2006 թվականին Արեգակի շուրջ պտտվող մարմինների դասակարգման շրջանակներում։ Մարմինները, որոնք բավականին մեծ են, որպեսզի կարողանան մաքրել իրենց ուղեծրերի շրջակայքը, սահմանվել են որպես մոլորակներ, իսկ ոչ բավարար մեծ մարմինները, որոնք դեռ չեն հասնում հիդրոստատիկ հավասարակշռության, որպես Արեգակնային համակարգի փոքր մարմիններ։

Գաճաճ մոլորակները միջանկյալ դիրք են գրավում այդ երկու կատեգորիաների միջև։ Այս սահմանումը մի կողմից հավանության արժանացավ, մյուս կողմից էլ քննադատության, և մինչ այժմ վիճարկվում է որոշ գիտնականների կողմից։

Միջազգային աստղագիտական միության կողմից պաշտոնապես ընդունված են հինգ գաճաճ մոլորակներ՝ Սերեսը, Պլուտոնը, Հոմեան, Մակեմակեն և Հովոն, սակայն ենթադրվում է, որ ամենաքիչը 40 մինչ այժմ հայտնի մարմիններ պատկանում են այս խմբին։

Գիտնականների գնահատականներով՝ կարող են հայտնաբերվել մինչև 200 գաճաճ մոլորակներ Կոյպերի գոտում և մինչև 2000 գաճաճ մոլորակներ՝ այս գոտուց դուրս։

Գաճաճ մոլորակների ցանկ խմբագրել

ՄԱՄ-ը պաշտոնապես անվանեց երեք մարմին, որոնք անմիջապես ստացան գաճաճ մոլորակի դասակարգում  - Սերեսը, Էրիսը և Պլուտոնը[3]։ Ավելի ուշ գաճաճ մոլորակներ են անվանվել ևս երկու մարմին։ «Գաճաճ մոլորակ» անվանումը պետք է տարբերել «փոքր մոլորակ» անվանումից, որով անվանում են նաև աստերոիդները։

Գաճաճ մոլորակներ
Անվանումը Սերես Պլուտոն Հոմեա Մակեմակե Էրիս
Համարը ըստ ՓՄԿ 1 134340 136108 136472 136199
Արեգակնային համակարգի մասը Աստերոիդների գոտի Կոյպերի գոտի Կոյպերի գոտի Կոյպերի գոտի Ցրված սկավառակ
Տրամագիծը (կմ) 975×909 2306±20 1960×1518×996 1500×1420 2340
Զանգվածը (կգ)
նույն Երկրի համեմատ
9,5 x 1020
0,00016
1,305 x 1022
0,0022
4,2 x 1021
0,0007
~1,67 x 1022
0,0028
Միջին հասարակածային ծառավիղը*
Նույնը կիլոմետրերով
0,0738
471
0,180
1148,07

~750
0,19
~1300
Ծավալը* 0,0032 0,053 0,013 0,013 0,068
Խտությունը (տ/մ³) 2,08 2,0 2,5
Ազատ անկման արագացումը հասարակածում (մ/վ²) 0,27 0,60 ~0,68
Առաջին տիեզերական արագությունը (կմ/վ) 0,51 1,2
Պտույտի պարբերությունը (օր)
(նույնը սիդերիկ օրերով)
0,3781 −6,38718 (հակադարձ)
Ուղեծրի շառավիղը* (ա. մ.)
մեծ կիսաառանցքը*
նույնը կիլոմետրերով
2,5 - 2,9
2,766
413 715 000
29,66 - 49,30
39,48168677
5 906 376 200
37,77 - 97,56
67,6681
10 210 000 000
Սիդերիկ պտույտի պարբերությունը* (տարի) 4,599 248,09 557
Միջին ուղեծրային արագությունը (կմ/վ) 17,882 4,666 3,437
Ուղեծրի էքսցենտրիսիտետը 0,080 0,24880766 0,44177
Ուղեծրի թեքումը 10,587° 17,14175° 44,187°
Հասարակածի հարթության թեքվածությունը ուղեծրի հարթության նկատմամբ 119,61°
Մակերևույթի միջին ջերմաստիճանը (Կ) 167 40 30
Հայտնի արբանյակների քանակը 0 4 2 0 1
Հայտնաբերման ամսաթիվը հունվարի 1 1801 փետրվարի 18 1930 մարտի 7 2003 մարտի 31 2005 հոկտեմբերի 21 2003

* Արժեքը Երկրի հետ համեմատված։

Այլ թեկնածուներ խմբագրել

Բացի վերը նշվածներից, կան մի քանի մարմիններ, որոնք հավանաբար կարող են դասակարգվել որպես գաճաճ մոլորակներ։ Ստորև բերված աղյուսակում նշված են այն մարմինները, որոնց տրամագիծը մեծ է կամ հավանաբար մեծ է 750 կիլոմետրից՝

Գաճաճ մոլորակի կարգավիճակի հավակնորդներ
Անվանումը Դասակարգը Տրամագիծը Զանգվածը
Օրկ Պլուտոիդ 840 - 1880 կմ 6,2 - 7,0 x 1020 կգ
Սեդնա Ցրված սկավառակի մարմին 1180 - 1800 կմ 1,7 - 6,1 x 1021 կգ
Կվավար Քյուբիվանո 989 - 1346? կմ 1,0 - 2,6 x 1021 կգ
2002 TC302 Ցրված սկավառակի մարմին ~1200 կմ անհայտ է
Վարունա Քյուբիվանո ~936 կմ ~5,9 x 1020 կգ
2002 UX25 Քյուբիվանո ~910 կմ ~7,9 x 1020 կգ
2002 TX300 Քյուբիվանո <900 կմ անհայտ է
Իքսիոն Պլուտոիդ <822 կմ անհայտ է

Տես նաև խմբագրել

Ծանոթություններ խմբագրել

  1. «IAU 2006 General Assembly: Result of the IAU Resolution votes». International Astronomical Union. 2006. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 27–ին-ին.
  2. «Dwarf Planets». NASA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 27–ին-ին.
  3. «IAU 2006 General Assembly: Result of the IAU Resolution votes». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.