Գաղափար (թերթ, Թիֆլիս)

քաղաքական, հասարակական, գրական տասնօրյա թերթ

«Գաղափար», գրական, հասարակական, քաղաքական, տնտեսական երկօրյա թերթ։

Գաղափար
Տեսակթերթ
Հրատարակման վայրԹեհրան

Հրատարակվել է 1916-17 թվականներին, Թիֆլիսում։ Ունեցել է հնչակյան ուղղություն։ Խմբագիր-հրատարակիչներ՝ Ա. Մահտեսի-Հակոբյան, Ս. Հովվյան։ Տպագրել է հրապարակախոսական հոդվածներ ժամանակի հրատապ խնդիրների շուրջ, լուսաբանել Կովկասի, Ռուսաստանի և այլ վայրերի հայության առօրյան։ Նկարագրել է առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները, Արևմտյան Հայաստանի վիճակը, անդրադարձել նրա ազատագրման ուղիներին։ Դատապարտել է պատերազմը և այն հրահրող պետությունների նվաճողական քաղաքականությունը։

Տպագրել է գրականությանը, թատրոնին և երաժշտությանը նվիրված հոդվածներ ու լուրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։