Գաղափարախոսական դիվերսիա

Գաղափարախոսական դիվերսիա (ռուս.՝ Идеологическая диверсия), Խորհրդային Միությունում պետական մակարդակով պաշտոնապես կիրառվող հասկացություն, որով սահմանվում էին ոչ կոմունիստական հայացքների դրսևորումները որպես ոչ խորհրդային «բուրժուական» կամ «արևմտյան» հոգեբանության և մտածելակերպի ուղիղ կամ կողմնակի ազդեցություն։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ «գաղափարախոսական դիվերսիա» եզրն առաջացել է Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ 1919 թվականին՝ խորհրդային քաղաքական բառապաշարում[1]։ Դրա կիրառումը կապված էր կոմունիստական աշխարհահայացքի հաստատման բոլշևիկյան պայքարի և ռուսական հասարակության այն ժամանակվա ավանդական էթիկայի և բարոյականության ճնշման հետ։ Հասկացությունը կրում է բացահայտ հակամարտական, ռազմական բնույթ, ինչպես և զուգակցող այլ հասկացություներ, ինչպիսիք են. «գաղափարախոսական ճակատ», «գաղափարախոսական ճակատի մարտիկ», «գաղափարախոսական պայքար» և այլն։

Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ Սառը պատերազմի սկսման և Արևմտյան աշխարհի հետ պայքարի թեժացման պատճառով հասկացությունը սկսել է ավելի ակտիվորեն կիրառվել, այն մտել է ԽՍՀՄ ԿԿ բոլոր մակարդակների ամենօրյա բառապաշարի մեջ։ Հասկացությունը ավելի լայն տարածում և պրակտիկ կիրառում է ստացել ԽՍՀՄ ԿԿ Կենտկոմի գաղափարախոսության այնպիսի քարտուղարների աշխատանքներում, ինչպիսիք էն Անդրեյ Ժդանովը և Միխայիլ Սուսլովը։

1960-1980-ականներին «գաղափարախոսական դիվերսիա» հասկացության մեջ են սկսում ընդգրկել պետական մակարդակով արտասահմանյան քարոզչության արդյունք դիտարկվող այլախոհությունը։ «Գաղափարախոսական ուղղությամբ» աշխատանքների համար 1967 թվականին ստեղծվել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի 5-րդ վարչությունը, որի խնդիրն էր «գաղափարախոսական դիվերսիաների» դեմ պայքարը։

Օգտագործման օրինակներ խմբագրել

Լեոնիդ Բրեժնև։ ԽՄԿԿ ԿԿ զեկույց և ներքին ու արտաքին քաղաքականության կուսակցության հիմնական խնդիրները.

Երկու աշխարհահայցքների պայքարում չեզոքականությունն ու կոմպրոմիսները տեղ չունեն։ Այստեղ պետք է քաղաքական բարձր զգոնություն, ակտիվ, օպերատիվ և համոզիչ քարոզչական աշխատանք, թշնամական գաղափարախոսական դիվերսիաների դեմ ժամանակակից դիմադրություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ. Բարինով։ Գաղափարախոսական դիվերսիաները՝ հոգեբանական պատերազմի մաս: (ռուս.)
  2. Докл. XXV съезду КПСС 24 февр. 1976 г. М., 1976, с. 89