Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոց

Երևանի դպրոց

Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոց, ավագ դպրոց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոց
Տեսակդպրոց
ԿարգախոսՍա մեր դպրոցն է, այստեղ մենք տանն ենք
Հիմնադրված է1986
Անվանված էԳալուստ Գյուլբենկյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Հ/Ա Բ-2 թաղամաս, Ա.Բաբաջանյան փ. 133/3
Կայքschool190.schools.am

Պատմություն խմբագրել

Դպրոցը հիմնադրվել է 1986 թվականին։ 1990 թվականից անվանակոչվել է 19-րդ դարի հայ բարերար Գալուստ Գյուլբենկյանի անունով։

Դպրոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների անդամ է, Քեմբրիջ-Երևան քույր-քաղաքների անդամ։ Համագործակցում է ՔԵՔՔԱ (CYSCA) և «Ամարաս հայրենակցական միություն» կազմակերպությունների հետ։ Դպրոցը մասնակցել է ՄԱԿ-ի, IREX-ի, Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված կրթական բարեփոխումների տարբեր ծրագրերի («Տարրական դասարանների ուսուցիչների վերապատրաստում», «Քայլ առ քայլ», «Քննադատական մտածողության զարգացումը»)։

2009 թվականից վերակազմավորվել և դարձել է ավագ դպրոց։ Դպրոցում գործում են խորացված ուսուցմամբ հետևյալ դասարանները.

  • Բնագիտամաթեմատիկական հոսք
    • Ֆիզիկամաթեմատիկական
    • Հանրահաշիվ
    • Երկրաչափություն
    • Ֆիզիկա
  • Կենսաքիմիա
    • Քիմիա
    • Կենսաբանություն
    • Տնտեսագիտական
    • Հանրահաշիվ և երկրաչափություն
    • Հայոց լեզու և գրականություն
    • Օտար լեզու
  • Հումանիտար հոսք
    • Լեզուների և թարգմանության
    • Հայոց լեզու
    • Հայ գրականություն
    • Օտար լեզու
    • Պատմաիրավագիտական
    • Հայոց լեզու և գրականություն
    • Հայոց պատմություն
    • Օտար լեզու

Ավագ դպրոցում ուսուցանվող օտար լեզուներն են՝

Մրցանակներ խմբագրել

Դպրոցը 2008 թվականի ապրիլին «Դարձ դեպի դպրոց» համաշխարհային մրցույթում ռեկորդ է սահմանել և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից շնորհվել են առաջին կարգի դիպլոմներ, պատվոգրեր առարկայական օլիմպիադայի քաղաքային և հանրապետական փուլերում ունեցած հաջողությունների համար։

Արտաքին հղումներ խմբագրել