Գալյա (ֆիլմ)
«Գալյա» (ռուս.՝ «Галя»), 1940 թվականի խորհրդային ֆիլմ, որն էկրան չի բարձրացել։
Գալյա ռուս.՝ Галя | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Թվական | 1940 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Նադեժդա Կոշևարովա |
Դերակատարներ | Պյոտր Կիրիլով, Մարիա Բարաբանովա, Ալեքսեյ Բոնդի և Անատոլի Կուզնեցով |
Օպերատոր | Ապոլինարի Դուդկո |
Երաժշտություն | Նիկիտա Բոգոսլովսկի |
Պատմվածքի վայր | Սանկտ Պետերբուրգ |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 37 րոպե |
Սյուժե խմբագրել
Ֆիլմը պատմում է լենինգրադցի տաղանդավոր աղջկա՝ Գալյայի մասին, որն ավարտում է իր քանդակագործ հոր անավարտ աշխատանքը, որը մեկնել է մասնակցելու խորհրդա-ֆիննական պատերազմին։
Դերերում խմբագրել
- Եվգենի Վդովինա - Գալյա
- Մարիա Բարաբանովա - Նյուրկա
- Պյոտր Կիրիլով - քանդակագործ Նիկոնով, Գալյայի հայրը
- Գալինա Իվանովսկայա - Գալյայի տատիկը
- Ալեքսեյ Բոնդի - ջրմուղագործ
- Անատոլի Կուզնեցով - Կոնստանտինով
Նկարահանող խումբ խմբագրել
- Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Գլագոլին
- Ռեժիսոր՝ Նադեժդա Կոշևերովա
- Օպերատոր՝ Ապոլինարի Դուդկո
- Կոմպոզիտոր՝ Նիկիտա Բոգոսլովսկի
- Նկարիչ՝ Աֆանասի Սիմոնովսկի
Ֆիլմի ճակատագիրը խմբագրել
«Նկարահանված և արտադրության կողմից կասեցված ֆիլմերի ցանկում (1940) նշվում է, որ ֆիլմն ավարտվել է արտադրությամբ։ Էկրան չի բարձրացել սցենարի և ռեժիսորական աշխատանքի ցածր գաղափարա-գեղարվեստական որակի պատճառով[1]։
ՀամԿ(բ)Կ ԿԿ պրոպագանդայի և ագիտացիայի վարչության պետի տեղակալ Դ. Ա. Պոլիկարպովի՝ արգելված ֆիլմերի մասին տեղեկանքում նշված է, որ ֆիլմն արգելվել է ՀամԿ(բ)Կ ԿԿ հանձնաժողովի կողմից «ֆինների հետ պատերազմի ժամանակ մեր թիկունքի ոչ ճշմարիտ ցուցադրման» պատճառով։ Որպես թիկունքի կյանքի տիպիկ օրինակ՝ պատկերված է մելոդրամատիկ պատմությունը քանդակագործի ընտանիքում, որը զորակոչվել է ռազմաճակատ։ Քանդակագործի փոքրիկ դուստրը դառնում է տան տիրուհին, աշխատում է տատիկին պահելու համար»[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Марголит Е., Шмыров В. «Изъятое кино» 1924—1953. — М.: Дубль-Д, 1995.
- ↑ Фильм "Галя" был запрещен в Советском Союзе.
Գրականություն խմբագրել
- Марголит Е., Шмыров В. «Изъятое кино» 1924—1953. — М.: Дубль-Д, 1995։