Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալիպոլի (այլ կիրառումներ)

«Գալիպոլի» (անգլ.՝ Gallipoli), ավստրալիական գեղարվեստական կինոնկար-դրամա՝ նկարահանված 1981 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Փիթեր Ուիրը։ Գլխավոր դերակատարներն են Մել Գիբսոնն ու Մարկ Լին։ Այս կինոնկարը համարվում է լավագույն հակապատերազմական ժապավեններից մեկն աշխարհում. արժանացել է բազմաթիվ ավստրալիական և միաջազգային մրցանակների։

Գալիպոլի
անգլ.՝ Gallipoli
«Գալիպոլի» ֆիլմի շապիկը
Երկիր Ավստրալիա
Ժանրպատմական ֆիլմ և ռազմական ֆիլմ[1][2][3][…]
Թվական1981, մարտի 5, 1982[4], օգոստոսի 7, 1981[5], օգոստոսի 13, 1981[5], օգոստոսի 28, 1981[5] և դեկտեմբերի 10, 1981[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Ուիր[6][7][8][…]
ՊրոդյուսերՌոբերտ Սթիգվուդ և Պատրիսիա Լավել
Սցենարի հեղինակԴեյվիդ Ուիլյամսոն, Փիթեր Ուիր և Էռնեստ Ռայմոնդ
ԴերակատարներՄել Գիբսոն[6][7][3][…], Բիլ Քեր[6][7][8][…], Մարկ Լի[6][3][8][…], Ռոբերտ Գրուբ[6][9], Բիլ Հանթեր[9][10], Դևիդ Արգ[6][9], Փոլ Սոնկիլա[10], Հարոլդ Հոփկինս[6], Ռեգ Էվանս[6], Սթիվ Դոդ[10], Դոն Բարկեր[10], Ջոֆ Պարրի[10], Հարոլդ Բեյջենտ[10], Գերդա Նիկոլսոն[6], Լեսի Դեյմեն, Ջեննի Լովել[10], Ռոն Գրեհեմ[6][7][9][…] և Դեյվիդ Ուիլյամսոն
ՕպերատորՌասել Բոյդ
ԵրաժշտությունԲրայան Մեյ
ՄոնտաժՈւիլիամ Մ. Անդերսոն
Պատմվածքի վայրԱվստրալիա
Նկարահանման վայրԵգիպտոս և Թուրքիա
Տևողություն111 րոպե
Բյուջե2 800 000 A$
Շահույթ5 732 587 $[11], 11 700 000 A$ և 11 740 000 A$[12]
MPAA վարկանիշ16+
ԿինոՊոիսկID 15064
 Gallipoli (1981) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ժապավենը պատմում է երկու ընկերների մասին, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայում են ավստրալիական բանակում։ Երիտասարդները դեմառդեմ են կանգնում այդ պատերազմի սարսափներին, երբ նրանց ուղարկում են ծառայության դեպի Թուրքիա, որտեղ նրանք մասնակցում են Դարդանելիի օպերացիային։ Նրանք մարտնչեցին 1915 թվականի օգոստոսի 7-ին, որին մասնակից դարձան ավստրալիական և նորզելանդական զորամիավորումմերը։

«Գալիպոլի» ֆիլմը բաղկացած է երկու մասերից։ Առաջին մասում ցուցադրվում է Ավստրալիայի հասարակության կյանքը 20-րդ դարի սկզբներին, այնտեղ բնակվող մարդկանց տրամադրությունները։ Ռեժիսորը պատմում է երկու երիտասարդ ընկերների ծանոթության պատմությունը, որոնց միջև շուտով ձևավորվում է ընկերությունը։ Սակայն աշխարհում սանձազերծվում է Առաջին համաշխարհային պատերազմը և ընկերները, ովքեր էությամբ ռոմանտիկներ էին, որպես կամավոր են գրվում Ավստրալիայի բանակում։ Նրանց սկզբում ուղարկում են Եգիպտոս, որպեսզի սովորեն զինվորական դպրոցում, որից հետո նրանք ընկնում են իսկական պատերազմի թատերաբեմ։ Ընկերները հայտնվում են թուրքական բանակի դեմ մարտնչող զորամիավորումներից մեկում։

Կինոնկարի երկրորդ մասը պատմում է բուն Գալիպոլիի ճակատամարտի մասին, երբ Ավստրալանորզելանդական զորամիավորումները պարտություն կրեցին թուրքական բանակից։ Երկու ընկերները սկզբից չգիտեն, որ մասնակցելու են այդ ճակատամարտին, սակայն, ի հեճուկս նրանց, երկուսին էլ ուղարկում են այդ անհուսալի գրոհին՝ ընդդեմ թշնամու գնդացիրների...

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Մել Գիբսոն Ֆրանկ Դանն
Մարկ Լի Արչի Համիլթոն
Հիթ Հարիս պահեստապետ
Հարոլդ Հոփկինս Լես Մակկան
Բիլ Քեեր Ջեք
Ռոբերտ Գրաբբ Բիլլի
Թիմ ՄակՔենզի Բարնեյ
Սթեն Գրին սերժանտ Մաջոր
Չարլզ Լաթհալու Յունուպինգու Զաք
Ռոն Գրեմ Ուոլես Համիլթոն
Գերդա Նիկոլսոն Ռոզա Համիլթոն
Դեվիդ Արգյու Սնոու
Բիլ Հանթեր մայոր Բարթոն
Սթիվ Դոդդ Բիլլի Շեյքսկին

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Փիթեր Ուիր
  • Մոնտաժ՝ Ուիլյամ Անդերսոն
  • Դեկորացիա՝ Հերբերթ Փինթեր
  • Նկարիչ՝ Ուենդի Ուիր

Նկարահանումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Գալիպոլի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  • «Գալիպոլի»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
  • «Գալիպոլի» Box Office Mojo կայքում
  • Gallipoli at the National Film and Sound Archive Արխիվացված 2012-11-27 archive.today
  • PETER WEIR, GALLIPOLI (1981)
  • Gallipoli Tour
  • «Winston Churchill's World War Disaster».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալիպոլի (ֆիլմ)» հոդվածին։