Գալինա Արզումանյան

հայ կլինիկական բջջաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գալինա Անդրեասի Արզումանյան (դեկտեմբերի 2, 1925(1925-12-02), Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 6, 1997(1997-01-06), Երևան, Հայաստան), հայ կլինիկական բջջաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1971)[1]:

Գալինա Արզումանյան
Ծնվել էդեկտեմբերի 2, 1925(1925-12-02)
ԾննդավայրԴնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 6, 1997(1997-01-06) (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1946)
Մասնագիտությունբջջաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1969)

Կենսագրություն խմբագրել

Գալինա Արզումանյանը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 2-ին Դնեպրոպետրովսկ (Ուկրաինա) քաղաքում։ 1946 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1948-1960 թվականներին եղել է Հանրապետական հիվանդանոցի կլինիկաախտորոշիչ լաբորատորիայի վարիչ, 1960-1965 թվականներին՝ Ռենտգենաբանության և ուռուցքաբանության ԳՀԻ կլինիկաախտորոշիչ, 1965-1976 թվականներին՝ իր նախաձեռնությամբ հիմնած կլինիկաբջջաբանության բաժինների, 1976-1997 թվականներին՝ Հանրապետական կլինիկաբջջաբանության ախտորոշիչ կենտրոնի վարիչ։ 1976 թվականին եղել է ՀԽՍՀ բժիշկ-լաբորանտների ընկերության նախագահը[2]։

Աշխատանքները վերաբերում են նախաքաղցկեղային վիճակների, քաղցկեղի բջջաբանության ախտորոշման հարցերին[2]։ Շուրջ 150 գիտական աշխատանքների հեղինակ է։

Մահացել է 1997 թվականի հունվարի 6-ին, Երևանում։

Երկեր խմբագրել

  • Цитологическая диагностика фоновых, предраковых состояний, рака шейки матки и эндометрия, 1983.
  • Цитологическая диагностика предраковых состояний и рака молочной железы, 1975.

Գրականություն խմբագրել

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 159։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալինա Արզումանյան» հոդվածին։