Գալերաս (իսպ.՝ Galeras), հրաբուխ, գտնվում է Հարավային Ամերիկայում, Կոլումբիայի տարածքում, Պաստո քաղաքից ոչ հեռու։

Գալերաս
Տեսակլեռ և հրաբուխ
Երկիր Կոլումբիա
Վարչատարածքային միավորՆարինյո
ԼեռնաշղթաԿենտրոնական Կորդիլիերներ և Անդեր
Բարձրությունը ծովի մակարդակից4276 մետր
Պահպանման տարածքԳալերաս Ֆաունայի և Ֆլորայի արգելավայր
Նյութանդեզիտ
Սմիթսոնիան կոդ351080

Հրաբխի բարձրությունը ծովի մակերեւույթից հասնում է 4276 մետրի, հիմքի տրամագիծը՝ ավելի քան 20 կիլոմետր է։ Հրաբխային խառնարանի տրամագիծը 320 մետր է, խառնարանի խորությունը՝ ավելի քան 80 մետր։

Երկրաբանների և հրաբխաբանների ենթադրությունների համաձայն, վերջին 7 հազար տարվա ընթացքում Գալերասում տեղի է ունեցել առնվազն վեց մեծ ժայթքում և բազմաթիվ փոքր ժայթքումներ։ Միայն XVI դարի ընթացքում այստեղ ավելի քան քսան ժայթքում է գրանցվել։ 1993 թվականին խառնարանում հետազոտական աշխատանքներ իրականացնելիս զոհվել է վեց հրաբխագետ և երեք զբոսաշրջիկ (այդ ժամանակ նույնպես ժայթքում է սկսվել)։ 2006 թվականի նոյեմբերին շրջակա ավաններից խոշոր ժայթքման սպառնալիքի պատճառով տարհանվել է ավելի քան 8 հազար բնակիչ։

2010 թվականի օգոստոսի 26-ին Կոլումբիայի իշխանությունները սկսեցին տարհանել Գալերաս հրաբխի մոտակայքում բնակվող շուրջ 9 հազար մարդու։ Տարածաշրջանում հայտարարվել է ամենաբարձր «կարմիր» աստիճանի տագնապ։ Այդ շրջան են ուղարկվել ավելի քան 400 ոստիկաններ՝ քաղաքացիական բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար։ Տարհանվածների ընդունման համար Էկվադորի հետ սահմանի մոտ գտնվող Պաստո քաղաքում ինը ապաստարան է պատրաստվել[1]

Գրանցված ժայթքումներ խմբագրել

  • 2008 թվականի հունվարին գրանցվել է Գալերաս հրաբխի ժայթքումը։
  • 2009 թվականի փետրվարի 15, տեղական ժամանակով 19:10 (00:10 UTC)[2].
  • 2010 թվականի հունվարի 2[3].
  • 2010 թվականի օգոստոսի 25[1]

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 «Կոլումբիայի իշխանությունները մարդկանց տարհանում են Գալերաս հրաբխի ժայթքման պատճառով» (ռուսերեն). РИА Новости. 2010 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  2. «Կոլումբիայում տագնապ է հայտարարվել Գալերաս հրաբխի ժայթքման պատճառով». Независимая газета. 2009 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. «Կոլումբիայում սկսվել է Գալերաս հրաբխի ժայթքումը». lenta.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալերաս» հոդվածին։