Գազանֆար Մուսաբեկով
Գազանֆար Մահմուդ օղլի Մուսաբեկով (ադրբ.՝ Qəzənfər Mahmud oğlu Musabəyov, հուլիսի 14 (26), 1888, Փիրեբեդիլ, Ղուբայի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 9, 1938[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ադրբեջանցի խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1918)։
Գազանֆար Մուսաբեկով | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 14 (26), 1888 |
Ծննդավայր | Փիրեբեդիլ, Ղուբայի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | փետրվարի 9, 1938[1] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Պարգևներ | |
Ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1917)։ Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է Ղուբայի խորհրդի գործկոմի նախագահը։ 1917 թվականի դեկտեմբերին նշանակվել է Բաքվի նահանգային պարենկոմի նախագահի տեղակալ։ 1918-1920 թվականներին աշխատել է Աստրախանում։ Եղել է ՌԿ(բ) կ Աստրախանի կոմիտեի իսլամական սեկցիայի նախագահը և «Հումմեթ» կազմակերպության տեղական բաժանմունքի ղեկավարներից։
Ադրբեջանում խորհրդային ռեժիմի հաստատվելուց հետո զբաղեցրել է մի շարք պաշտոններ (ԱԽՍՀ պարենժողկոմ, ժողկոմխորհի նախագահ, Կենտգործկոմի նախագահ)։ 1931 թվականին նշանակվել է ԱԽՖՍՀ ժողկոմխորհի նախագահ։ Եղել է ՀամԿ(բ) կ XIV-XVII համագումարների, Կոմինտերնի 3-րդ կոնգրեսի (1921) պատգամավոր, Կոմինտերնի գործկոմի անդամ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Мусабеков Газанфар Махмуд оглы // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 86)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազանֆար Մուսաբեկով» հոդվածին։ |