Գազանների թագավորը
Գազանների թագավորը (Urdu دی ڈونکی كِنگ The Donkey King) լիամետրաժ համակարգչային անիմացիոն ֆիլմ է, որը թողարկվել է Geo Films և Talisman Studios ստուդիաների կողմից 2018 թվականին։ Առաջին պակիստանական ֆիլմը, որը երկրի սահմաններից դուրս վարձույթի համար կրկնօրինակվել է յոթ լեզուներով[2][3]։
Երկիր | Պակիստան |
---|---|
Ժանր | մանկական ֆիլմ, կինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ[1] |
Թվական | հոկտեմբերի 13, 2018, նոյեմբերի 29, 2019 և դեկտեմբերի 12, 2019[1] |
Լեզու | Ուրդու |
Ռեժիսոր | Ազիզ Ջինդանի |
Դերակատարներ | Աֆզալ Խան, Հինա Դիլպազիր, Գուլամ Մոհիուդդին և Ադիլ Հաշմի |
Տևողություն | 105 րոպե |
Սյուժե խմբագրել
Երիտասարդ ավանակ Մանգուն, ծուռբազուկ լվացքատան աշտատակիցը, որը միշտ փչացնում է իրերը, հանգամանքների անվանական բերումով ընտրվել է գազանների քաղաք` Ազադ -Նագարի նոր թագավոր։ Նա ստիպված է հաղթահարել ոչ միայն սեփական ծուլությունն ու հիմարությունը, այլև ընկերների անվան տակ քողարկված խաբեբաներին, այլև քաղաքին սպառնացող ստոր թշնամուն։ Բացի պայծառ գույներից, կրակոտ երաժշտությունից և գեղեցիկ կերպարներից, ֆիլմը սուր երգիծանք է պարունակում նախընտրական տեխնոլոգիաների վերաբերյալ։
Դերերում խմբագրել
Դերասան | Կերպար |
---|---|
Աֆզալ խան | Յան Մանգու, լվացքատան ավանակը և և Ազադ Նագարի նոր թագավորը |
Գուլամ Մոհիուդին | Բադշահ խան, առյուծ` հանգստի գնացած թագավորը |
Հինա Դիլպազիր | Միսս Ֆիտնա, աղվեսը - հին և նոր թագավորի առաջին օգնականը |
Ադիլ Հաշմի | Շահզադ խան, առյուծ` Բադշահ խանի որդին և ընտրությունների ժամանակա Մանգուի հակառակորդը |
Ֆեյսալ Քյուրշին | Կապիկ, հաղորդավար |
Սալման Սաքիբ | Ռանգելա, քամելոեն, թագավորական վարչակազմից |
Ջավեդ Շեյխը | Չանգու, ավանակ- մանգույի մահացած հայրը |
Իրֆան Հոսատ | Ռաֆտար ՝ իմաստուն կրիան |
Շաբբիր Յան | Սարդար Չաչա` արջ |
Շաֆաաթ Ալին | Ռոնալդ Կրամպ, անհաջողակ գետաձի |
Շահիբա Ավսալ | ավանակ Մանգուի սիրելին |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://kinoafisha.ua/ua/films/korol-osel
- ↑ «EXCLUSIVE: THE DONKEY KING'S INTERNATIONAL BUSINESS SO FAR!». EntertainmentPK.com. 2020 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Pakistani cinema goes global with 'The Donkey King'». Gulf News. 2020 թ․ փետրվարի 12. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.