Գազալե Ալիզադե (պարս.՝ غزاله علیزاده, (փետրվարի 15, 1949(1949-02-15), Մաշհադ, Իրան - մայիսի 12, 1996(1996-05-12), Javaher Deh, Sakht Sar Rural District, Central District, Ramsar County, Մազանդարան, Իրան))[1], իրանցի գրող և բանաստեղծ։ Գազալե Ալիզադեի մայրը նույնպես եղել է գրող և բանաստեղծ։ Նա երկու անգամ է ամուսնացել. ամուսնու` Բիջան Էլահիի հետ ունեցել են դուստր` Սալմա անունով։ Նա նաև որդեգրել է երկու աղջիկների, որոնք վերապրել են 1961 թվականին Քազվինի երկրաշարժը[2]։

Գազալե Ալիզադե
պարս.՝ غزاله علیزاده
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 15, 1949(1949-02-15)
ԾննդավայրՄաշհադ, Իրան
Մահացել էմայիսի 12, 1996(1996-05-12) (47 տարեկան)
Մահվան վայրJavaher Deh, Sakht Sar Rural District, Central District, Ramsar County, Մազանդարան, Իրան
ԳերեզմանImamzadeh Taher Cemetery
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունԹեհրանի համալսարան
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող և վիպասան
ԱմուսինBijan Elahi?
 Ghazaleh Alizadeh Վիքիպահեստում
Գազալե Ալիզադեի շիրմաքար

Կենսագրություն խմբագրել

Գազալե Ալիզադեն դպրոցում խելացի, աշխույժ և ինտրովերտ երեխա էր։ Հումանիտար գիտությունների դիպլոմ է ստացել Մահաստիի ավագ դպրոցում և, միևնույն ժամանակ բուսակեր է դարձել։ Նա քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան է ստացել Թեհրանի համալսարանում, այնուհետև մեկնել է Ֆրանսիա` Սորբոնի համալսարանում փիլիսոփայություն և կինո սովորելու։ Նա ի սկզբանե մեկնել էր Փարիզ` պաշտպանելու իր թեկնածուականը Իրավագիտության ոլորտում, բայց փոխել է իր մասնագիտությունը` սկսելով իշկարիզմ ուսումնասիրել և ցանկանում էր դիսերտացիոն աշխատանք գրել Ռումիի մասին, սակայն կիսատ է թողել այն հոր հանկարծակի մահվան պատճառով։

Նա սկսել է իր գրական կարիերան Մեշհեդում պատմվածքներ գրելով։ Ալիզադեի ամենահայտնի աշխատանքը «Էդրիսիսի տունը» վեպն է (պարս.՝ خانه ادریسیها): Նրա պատմվածքներից են «Խաչմերուկ», «Ամառվանից հետո» և «Կարճ ճանապարհորդությունը», և նրա մյուս վեպերից են «Երկու լանդշաֆտները» և «Թեհրանի գիշերները»։ Ալիզադեի աշխատանքներից մի քանիսն անգլերեն են թարգմանվել Ռոզա Ջամալիի կողմից։

Քաղցկեղով տառապելով` նա երկու անգամ ինքնասպանության փորձ է արել։ Ի վերջո, նա ինքնասպան է եղել 1996 թվականի մայիսին` կախվելով ծառից։ Նրա մարմինը թաղվել է Էմամզադեհ Թահեր գերեզմանատանը։

Նրա կյանքի մասին նկարահանվել է «Գազալե Ալիզադեի դատավարությունը» վավերագրական ֆիլմը[3][4][5]։

Գրքեր խմբագրել

Վեպեր խմբագրել

  • Երկու տեսարան
  • Էդրիսիսի տունը (երկու հատոր)
  • Թեհրանի գիշերը

Պատմվածքներ խմբագրել

  • Ամառվանից հետո
  • Կարճ ճամփորդություն

Այլ խմբագրել

  • Հունաստան
  • Տան երազն ու կործանված մղձավանջը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  2. electricpulp.com. «ALIZADEH, Ghazaleh – Encyclopaedia Iranica». www.iranicaonline.org.
  3. رادیو زمانه
  4. خبرگزاری کتاب ایران
  5. Nikoonazar, Karim (1998). Heaven can wait. Kargozaran newspaper. էջ 5.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազալե Ալիզադե» հոդվածին։