Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գագիկ Զալիկի Մանասյան (օգոստոսի 16, 1955(1955-08-16), Գառնի, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2013)[1], ՀՀ հանրային խորհրդի անդամ։

Գագիկ Զալիկի Մանասյան
Ծնվել էօգոստոսի 16, 1955
(66 տարեկան)
ԾննդավայրԳառնի, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1979) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (2006)
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Մասնագիտությունբանասեր
ԱշխատավայրՀԳՄ, Հայաստանի պաշտպանության նախարարություն և Հայաստանի մշակույթի նախարարություն
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1955 թ.օգոստոսի 16-ին Աբովյանի շրջանի Գառնի գյուղում։ Հաճախել է տեղի թիվ 1 դպրոցը, որն ավարտել է 1972 թվականին։

1973-1979 թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1979 թ.-ին ընդունվել է աշխատանքի, որպես Գառնիի մշակույթի տան տնօրեն։

1982 թ.-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության գրողների միության նախագահի ավագ ռեֆերենտ։ 1980-1989 թթ.-ին նշանակվել է տարբեր պաշտոնների ՀԼԿԵՄ Կենտկոմում։

1991 թ.-ին նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի գծով խորհրդական։ Իսկ 1992 թ.-ին «Հայ զինվոր» թերթի գլխավոր խմբագիր։

1994 թ.ից Կոտայքի Շրջխորհրդի մշակույթի բաժնի պետ է նշանակվել։ 1997 թ.-ին՝ Կոտայքի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետ։ 2000 թ.-ին՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի տեղակալ։

2002-2007 թթ.-ին եղել է ՀՀ մշակույթի երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար։

2007 թ-ից մինչև այժմ Հայաստանի պետական ֆիլհարմոնիա ՊՈԱԿ-ի տնօրենն է։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Գործունեություն խմբագրել

Հասարակական գործունեություն խմբագրել

Գիտամանկավարժական գործունեություն խմբագրել

2003-2006 թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրան։ Պաշտպանել է «Խորհրդանշանը գեղարվեստական մտածողության համակարգում» ատենախոսությունը և ստացել է գիտության թեկնածուի աստիճան։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել