Գագիկ Կոստանդյան

հայ քաղաքական, պետական գործիչ, տնտեսագետ

Գագիկ Բեգլարի Կոստանդյան (ապրիլի 15, 1954(1954-04-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տնտեսագետ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Գագիկ Կոստանդյան
Ծնվել էապրիլի 15, 1954(1954-04-15) (70 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1977)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կենսագրություն խմբագրել

Գագիկ Կոստանդյանը ծնվել է 1954 թվականի ապրիլի 15-ին Երևանում։ 1977 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Ստացել է տնտեսագետի որակավորումը։ 1995 թվականին սովորել է իրավաբան ֆակուլտետը։ Եղել է իրավաբանական գիտությունների թեկնածու, բնության և հասարակության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս։ 1980, 1988 թվականներին պարգևատրվել է կառավարական մեդալներով։ 1969-1972 թվականներին Երևանի «Բարձրաբերձշին» վարչությունում եղել է բանվոր, իսկ 1977-1978 թվականներին՝ Մասիսի ունիվերսալ բազայի տնտեսագետ։ 1978-1996 թվականներին աշխատել է ՆԳՆ համակարգում։ 1996-1999 թվականներին եղել է «Գոռ» ՍՊԸ գործադիր տնօրեն։ 1999-2003 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 3 ընտրատարածք)։ Եղել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ[1]։ Խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել։

Որևէ կուսակցության չի պատկանել[2]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐԻ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ». www.arjanapativspa.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.