Գագիկ Գևորգյան (ոսկերիչ)

հայ ոսկերիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Գևորգյան (այլ կիրառումներ)

Գագիկ Գուրգենի Գևորգյան (1956), հայ ոսկերիչ, գործարար, Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական։

Գագիկ Գևորգյան
Ծնվել է1956
Մասնագիտությունոսկերիչ
Պարգևներ և
մրցանակներ
Երախտագիտության մեդալ

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1974-1976 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1976-1991 թթ. - աշխատել է Դիորամա-մակետային և գեղարվեստական աշխատանքների կոմբինատում որպես նկարիչ։
  • 1991 թ. Ռուսաստանում հիմնադրել է «Էսթետ» ոսկերչական տունը։
  • 2010 թ. հիմնադրել է Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիան, որը ղեկավարում է ցայսօր։
  • 2013 թ. հունիսի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։ Նրան հանձնարարվել է միջազգային ասպարեզում ներկայացնել Հայաստանի ոսկերչությունը[1]։

Պարգևներ խմբագրել

  • ՌԴ ՆԳՄ Կենտրոնական ապարատի վետերանների խորհրդի «Մտադրությունների և գործերի բարեսրտության համար» շքանշան (2013)։
  • Երախտագիտության մեդալ (2015)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել