Գագիկ Գյանջումյան
ՀՀ պետական գործիչ
Գագիկ Սուրենի Գյանջումյան (փետրվարի 3, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և ՏԻՄ գործիչ։
Գագիկ Գյանջումյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ և պետական գործիչ |
Աշխատավայր | Հայաստանի հանրային ռադիո, Կենտրոն վարչական շրջան, Հայաստանի դատախազություն և Հայաստանի սփյուռքի նախարարություն |
Ծնողներ | հայր՝ Սուրեն Գյանջումյան |
Երեխաներ | Էդգար Գյանջումյան |
Կրթություն խմբագրել
- 1973-1978 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։
Աշխատանքային գործունեություն խմբագրել
- 1977-1978 թթ. - աշխատել է Երևանի «Հրազդան» գործարանում որպես տնտեսագետ։
- 1978-1982 թթ. - եղել է Երևանի «Հրազդան» գործարանի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, ապա՝ Երևանի ՀԼԿԵՄ Սպանդարյանի շրջկոմի կազմակերպչական բաժնի վարիչ և քարտուղար։
- 1982-1990 թթ. - ՀԼԿԵՄ Կենտկոմի գործերի կառավարիչ, 1988 թ. դեկտեմբերից՝ երկրաշարժի հետևանքների վերացման շտաբի պետ։
- 1990-1991 թթ. - աշխատել է «Հայպետգյուղշիննախագիծ» ինստիտուտում որպես տնօրենի տեղակալ։
- 1991-1995 թթ. - «Արարատ» ՄՓԿ գլխավոր տնօրեն։
- 1995-2002 թթ. - աշխատել է Հայաստանի Ազգային ռադիոյում որպես խմբագիր, ապա՝ բաժնի պետ, տնօրենի տեղակալ։
- 2002-2009 թթ. - Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի տեղակալ։
- 2009 թ. մարտի 5-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի պաշտոնակատար[1]։
- 2009 թ. հունիս - 2012 թ. փետրվար[2]- Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։
- 2012-2013 թթ. - եղել է Հայաստանի գլխավոր դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ։
- 2015 թ. մայիսի 8-ից եղել է Հայաստանի սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ[3]։
Ընտանիք խմբագրել
Ամուսնացած է, ունի երկու որդի և չորս թոռ։ Գագիկ Գյանջումյանը անվանի պարուսույց Սուրեն Գյանջումյանի որդին է և երգահան Էդգար Գյանջումյանի հայրը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Գ. ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից | Epress.am». 2012 թ․ փետրվարի 13. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ ««2018-ը «Արի տուն» ծրագրի համար հոբելյանական է». Գագիկ Գյանջումյան».