Գագիկ Ալումյան

հայ նկարիչ

Գագիկ Վլադիմիրի Ալումյան (օգոստոսի 4, 1950(1950-08-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, քանդակագործ։

Գագիկ Ալումյան
Ծնվել էօգոստոսի 4, 1950(1950-08-04) (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1972)
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ

Կենսագրություն խմբագրել

1972 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծագործում է դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում։ 1980-1986 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, եղել է պրոֆեսոր։ 1986 -1991 թվականներին եղել է Հայաստանի պետական գեղարվեստի գնահատման հանձնաժողովի անդամ։

Ստեղծագործությունները պահվում են Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի, Բուդապեշտի կերպարվեստի, Լատվիայի ժամանակակից արվեստի, Սարդարապատի ազգագրական թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

1997 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Կուռք», 1982 թվական
  • «Փետուր», 1982 թվական
  • «Մեր գյուղը», 1976 թվական

Դեկորատիվ կոմպոզիցիաներ

  • «Արթնացում» (1981 թվականին, 1-ին կարգի դիպլոմ, Ֆաենցո, Իտալիա, հրակավ, ջնարակ)
  • «Ընթերցելիս» (1983 թվականին, հրակավ, ջնարակ )

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կեչկեմոնտում (1987 թվական, Հունգարիա), Մոսկվայում (1989 թվական)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել