Գաբրիել Բոննո դը Մաբլի

ֆրանսիացի գրող

Գաբրիել Բոննո դը Մաբլի (ֆր.՝ Gabriel Bonnot de Mably, մարտի 14, 1709(1709-03-14)[1][2][3], Գրենոբլ - ապրիլի 2, 1785(1785-04-02)[1], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի ուտոպիստ փիլիսոփա, պատմաբան։

Գաբրիել Բոննո դը Մաբլի
Gabriel Bonnot de Mably
Ծնվել էմարտի 14, 1709(1709-03-14)[1][2][3] Գրենոբլ
Մահացել էապրիլի 2, 1785(1785-04-02)[1] (76 տարեկան) Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
ԳերեզմանՍուրբ Ռոխի եկեղեցի
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունփիլիսոփա, քաղաքական գործիչ, գրող և պատմաբան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][4]
 Gabriel Bonnot de Mably Վիքիպահեստում

Էտիեն Բոննո դը Կոնդիլյակի եղբայրը։

Սովորել է ճիզվիտական կոլեջում և սեմինարիայում, այնուհետև հրաժարվել է հոգևոր ծառայությունից, 1742 թվականից զբաղվել դիվանագիտական, 1746 թվականից՝ գիտական գործունեությամբ։ Մաբլիի հայացքների հիմքում ընկած էին հասարակական դաշինքի և բնական իրավունքի տեսությունները։ Նա գանում է, որ մարդկանց թշնամությունը ոչ թե բնական վիճակի, այլ հետագայում առաջացած մասնավոր սեփականության և անհավասարության հետևանք է (այսպիսով նա հակադրվել է Թ. Հոբսին և ֆիզիոկրաաներին)։ Ըստ Մաբլիի, մարդկանց սոցիալական միասնության ձգտման հիմքը հավասարության ձգտումն է («սոցիալական սերը»)։ Բանականությունը չի կարող իշխել մարդկանց զգացումներին (այդ «կատաղի հրեշին»), և նրանք չեն կարող վերադառնալ բնական վիճակի։ Հետևաբար, կոմունիստական իդեալի հաստատումը անհնար է, և նա քարոզում էր ճըգնավորական կոմունիզմ՝ գույքային անհավասարության նվազեցում, պահանջմունքների սահմանափակում, ճոխությունների կանխում։ Մաբլի գտնում էր, որ ժողովուրդը գերագույն իշխանության կրողն է, որ նա հեղափոխության իրավունք ունի, հատկապես, եթե այն ուղղված է բռնության դեմ։ Սակայն հեղափոխությունը, ըստ Մաբլի, միայն մասնակի, սահմանափակ լուծման միջոց է։ Չնայած աշխարհայացքային սահմանափակությանը, Մաբլի գաղափարները մեծ լիցք են հաղորդել Ֆրանսիական հեղափոխության ձախ ուժերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. CONOR.Sl
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Բոննո դը Մաբլի» հոդվածին։