Գաբրիելա Միստրալի անվան մշակույթի կենտրոն

Գաբրիելա Միստրալի անվան մշակույթի կենտրոն (իսպ.՝ Centro Cultural Gabriela Mistral), մշակութային համալիր Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի Լիբերտադոր Բերնարդո Օ՛Հիգգինս 227 պողոտայում։

Գաբրիելա Միստրալի անվան մշակույթի կենտրոն
Տեսակմշակութային կենտրոն, թանգարանի շենք, կոնֆերանսների կենտրոն, բազմաֆունկցիոնալ թատերական-համերգային համալիր և ստեղծագործական նստավայր
Երկիր Չիլի
ՏեղագրությունՍանտյագո կոմունա
ՎայրՍանտյագո
ՓողոցԱվենիդա Լիբերտադոր գեներալ Բերնարդո Օ'Հիգինս
Անվանված էԳաբրիելա Միստրալ և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողով
Հիմնադրված էապրիլի 3, 1972
Բացվածապրիլի 3, 1972
ՃարտարապետCristián Fernández Eyzaguirre?[1]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

Համալիրը կառուցվել է որպես 1972 թվականին Սանտյագոյում կայացած ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման երրորդ համաժողովի շտաբ[2]։ Բաղկացած է համաժողովների կենտրոնից և հարակից 22-հարկանի կառույցից։ Շենքը կառուցվել է 275 օրերի ընթացքում, զգալի աջակցություն են ցուցաբերել մեծ թվով կամավորներ։ Այս ծրագիրը եղել է 1970-1973 թվականներին Չիլիի նախագահ Սալվադոր Ալյենդեի քարոզչական նախաձեռնության մի մասը։ Համաժողովից հետո մինչև 1973 թվական՝ Չիլիի պետական հեղաշրջում, շենքն օգտագործվել է որպես մշակութային կենտրոն։

Պինոչետիի ռեժիմից հետո այս շենքում տեղի են ունեցել մի շարք համաժողովներ, իսկ հարակից աշտարակը դարձել է Չիլիի ազգային պաշտպանության նախարարության հիմնական շենքը։ 2006 թվականի սկզբին հրդեհն ավերել է շենքի որոշ մասերը, որից հետո Միշել Բաչելետի կառավարությունը շենքը վերածել է մշակութային կենտրնի, որը բաց է հասարակության համար։ Կառույցը հարմարեցվել է քաղաքային միջավայրին[2]։

Մշակույթի կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2010 թվականին[2] և անվանվել է չիլիացի բանաստեղծուհի, ժողովրդական լուսավորության գործիչ Գաբրիելա Միստրալի անունով։ Մշակույթի կենտրոնը տարածում և խթանում է կատարողական արվեստը և երաժշտությունը։ Ի թիվս բազմաթիվ այլ աշխատանքների, այն առաջարկում է ժամանակակից դրամա ու պար, ինչպես նաև դասական և ժողովրդական երաժշտություն, մի վայր շարունակական զարգացման և փորձերի համար։ Շեշտադրելով ժամանակակից լուսանկարչությունն ու ժողովրդական արվեստը, կենտրոնում ներկայացված են մի շարք վիզուալ արվեստի նմուշներ։ Թափանցիկության, բազմազանության և որակի բարձր պահանջների շնորհիվ կենտրոնը կապ է ստեղծում արվեստագետների և տարբեր լսարանների միջև։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.archdaily.cl/cl/02-154285/plataforma-entrevista-cristian-fernandez — 2012.
  2. 2,0 2,1 2,2 «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելա Միստրալի անվան մշակույթի կենտրոն» հոդվածին։