Գաբո Սաբո Իշտվանը (անգլ.՝ Gábor Szabó, մարտի 8, 1936(1936-03-08)[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն - փետրվարի 26, 1982(1982-02-26)[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն, առավել հայտնի է որպես Գաբոր Սաբո), ամերիկացի ջազ կիթառահար՝ հունգարական արմատներով[3]։

Գաբոր Սաբո
Ծնվել էմարտի 8, 1936(1936-03-08)[1]
Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Երկիր Հունգարիա
Մահացել էփետրվարի 26, 1982(1982-02-26)[1] (45 տարեկան)
Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց
Ժանրերջազ[2]
Մասնագիտությունկիթառահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, ջազ կիթառահար և ստուդիական երաժիշտ
Գործիքներկիթառ[2]
ԼեյբլImpulse! Records
 Gábor Szabó (guitarist) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գաբոր Սաբոն ծնվել է Բուդապեշտում` Հունգարիայում։ Կիթառի վրա սկսել է նվագել 14 տարեկանից։ Ոգեշնչվելով «Ամերիկայի ձայն» ռադիոհաղորդմամբ լսած ջազ երաժշտությամբ։ Նա Հունգարիա է շտապում 1956 թվականի հունգարական հեղափոխության ժամանակ, երբ Խորհրդային իշխանության դեմ ապստամբություն էր սկսվել։ Հետո գնում է ԱՄՆ, որտեղ մասնակցում է Բոստոնի Բերկլիի երաժշտական դպրոցի դասերին։ 1958 թվականին նա հրավիրվում է ելույթ ունենալու Newport ջազ փառատոնին։ Կվինտետով հանդես է գալիս Հարավային Կալիֆոռնիայում Չիկո Համիլտոնի հետ 1961 և 1965 թվականներին։ Դա ներկայացվում է որպես կամերային ջազ մոդեռն ավանգարդիզմի հետ[4]։ 1962 և 1963 թվականին Համիլտոնի խումբը թողարկում է 2 ալբոմ` ամբողջապես բաղկացած սաքսաֆոնահար Չարլզ Լյոյդի (ջազ երաժիշտ) կոմպոզիցիաներից «Մարդը երկու աշխարհներից» վերնագրով։ Կիթառի շնորհիվ Սաբոն հասնում է բարձունքների։ 1966 թվականից սկսած` նա ձայնագրում է ալբոմներ սեփական անվամբ։ Սաբոյի խաղերը, ինչպես կարգն է, պարունակում էին իրենց մեջ ժողովրդական երաժշտությունը մայր Հունգարիայի, ռոմանական ժողովրդի ազդեցությունները, նաև ռոք երաժշտություն։ Գաբոր Սաբոն 1982 թվականի փետրվարի 26-ին երիկամների հիվանդությունից մահանում է։ Հայրենիք ժամանել էր նախորդ տարի հուլիսին, որպեսզի իրականացներ ալբոմի թողարկումը և ծրագրել էր մնալ մինչև ամառ։ Նրա նպատակն էր նաև բուժվել թմրանյութեր ընդունելու սովորույթից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Montreux Jazz Festival Database
  3. allmusic Biography
  4. Berendt, Joachim E (1976). The Jazz Book. Paladin. էջ 294.

Արտաքին հղումներ խմբագրել