Գաբիդեն Մուսթաֆին (ղազ.՝ Ғабиден Мұстафин, նոյեմբերի 26, 1902(1902-11-26), Bukhar-Zhyrau District, Կարագանդայի մարզ, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ - հունվարի 20, 1985(1985-01-20), Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ խորհրդային գրող, հասարակական գործիչ, կուսակցական բարձրաստիճան պաշտոնյա[1], Ղազախական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1958

Գաբիդեն Մուսթաֆին
ղազ.՝ Ғабиден Мұстафин
Ծնվել էնոյեմբերի 26, 1902(1902-11-26)
ԾննդավայրBukhar-Zhyrau District, Կարագանդայի մարզ, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ
Վախճանվել էհունվարի 20, 1985(1985-01-20) (82 տարեկան)
Վախճանի վայրԱլմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ

Կենսագրություն խմբագրել

Մուսթաֆինի «Էր Շոյըն (և այլ պատմվածքներ)» ժողովածուն լույս է տեսել 1929 թվականին։ Նրա «Կյանք կամ մահ» (1941) վեպը, որ ղազախական արձակի առաջին ստեղծագործություններից է, նվիրված է բանվոր դասակարգին։ Հրատարակել է «Միլիոնատեր» (1948) վիպակը, «Շիգանակ» (1945), «Կարագանդա» (1952, ՂԽՍՀ Աբայ Կունանբաևի անվան պետական մրցանակ, 1953), «Փոթորկից հետո» (1959) վեպերը և այլ գործեր։ Թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով։

Եղել է Ղազախստանի ԳՄ վարչության նախագահ (1953-1956), վարչության առաջին քարտուղար (1962-1964), ԽՍՀՄ VI գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։

Հիշատակ խմբագրել

Գաբիդեն Մուսթաֆինի անունով են կոչվել Ալմա Աթայի փողոցներից մեկը, Կարագանդա քաղաքի № 83 միջնակարգ դպրոցը, Կարագանդայի մարզի Թելմանի շրջանի Կզըլկայըն գյուղի պետտնտեսությունը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Soviet Literature 1973 -- Page 198 "GABIDEN ... Wrote a number of books, including Life or Death, Shiganak, Karaganda, After the Storm, etc."
  2. «Мустафин Габиден». МИА «Казинформ». 2010 թ․ հուլիսի 10. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 88