Բրոկենյան ուրվական (գերմ.՝ Brockengespenst), հայտնի նաև որպես լեռնային ուրվական, մթնոլորտային օպտիկական երևույթ, Արեգակին հակառակ ուղղությամբ ամպերի վրա առաջացող դիտողի ստվեր։ Այդ ստվերը կարող է մեծ թվալ կամ երբեմն կարող է շրջապատված լինել գունավոր օղակներով (այսպես կոչված` գլորիա)[1]։ Ուրվականը կարող է շարժվել (երբեմն լրիվ պատահական), որը պայմանավորված է ամպի շերտի շարժմամբ և ամպի խտության փոփոխությամբ։

Բրոկենյան ուրվական կամ լեռնային ուրվական

Այս երևույթը հնարավոր է դիտել լեռնային մշուշի, ամպամածության պայմաններում կամ նույնիսկ ինքնաթիռից։

Այն հայտնի է դարձել Գերմանիայում գտնվող Հարց լեռնազանգվածի Բրոկեն գագաթի շնորհիվ, որտեղ մշտական մառախուղի և ցածր բառձրությունների առկայությունը թույլ են տալիս հաճախ դիտել այդ երևույթը։ Սա հանգեցրել է տեղական լեգենդի առաջացմանը, որից էլ առաջացել է երևույթի անվանումը։ Բրոկենյան ուրվականը առաջին անգամ դիտվել և նկարագրվել է 1780 թվականին Յոհան Զիլբերշլագի կողմից և այդ ժամանակից ի վեր գրականության մեջ այն մի քանի անգամ նկարագրվել է Հարց լեռների մասին։ Այս երևույթը կարելի է տեսնել ցանկացած լեռներով հարուստ շրջանում, օրինակ` Հավայան կղզիների Մաուի կղզու Հալեակալա ազգային պարկում կամ ուելսական լեռներում։

Առաջացում խմբագրել

Բրոկենյան ուրվականը առաջանում է, երբ Արեգակը փայլում է լեռնագնացի հետևից, որը նայում է լեռնաշղթայից կամ գագաթից դեպի մառախուղը[2]։ Լեռնագնացի ստվերը անցնում է մառախուղի միջով` հաճախ ընդունելով տարօրինակ անկյունային ուրվագծերի ձևեր, որոնք առաջանում են հեռանկարից։ Ստվերի չափսերի թվացյալ մեծացումը տեսողական պատրանք է, որը բացատրվում է նրանով, որ դիտողը համեմատում է իր ստվերը, որը ընկած է համեմատաբար ավելի մոտ ամպերի վրա, մակերեսի ավելի հեռավոր մարմինների հետ կամ երբ անհնար է մշուշի մեջ կողմնորոշվել և չափել չափսերը։ Բացի այդ ստվերները ընկնում են ջրերի կաթիլների վրա, որոնք գտնվում են աչքից տարբեր հեռավորությունների վրա, ինչն էլ խախտում է խորության ընկալումը։

Բրոկենյան ուրվականը հիմնականում շրջապատված է տարբեր գույներ ունեցող լուսավոր օղակներով։ Այդ երևույթը կոչվում է գլորիա։ Այդ օղակները առաջանում են Արեգակին հակառակ ուղղությամբ, երբ արևի լույսը արտացոլվում է ամպերից, որոնք բաղկացած են ջրի միևնույն չափսերի կաթիլներից։ Այդ երևույթը ընդունված է անվանել լույսի դիֆրակցիա։

Պատկերասրահ խմբագրել

 

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Брокенский призрак». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. McKenzie, Steven (2015 թ․ փետրվարի 17). «Shades of grey: What is the brocken spectre». BBC News Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել