Բրիտանական կոմանդոս (անգլ.՝ British Commandos), բրիտանական բանակի հատուկ ստորաբաժանումներ, որոնք ձևավորվել են 1940 թվականի հունիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հրամանով՝ ցանկանալով ունենալ զորքեր, որոնք ունակ կլինեն վայրէջք իրականացնել գերմանացիների կողմից օկուպացված Եվրոպա։ Ի սկզբանե ընտրվում էին բրիտանական բանակի զինվորներից, ովքեր կամավոր կերպով համաձայնվեցին մասնակցել հատուկ գործողությունների կատարմանը, արդյունքում «կոմանդոս»-ի շարքերում ծառայում էին բոլոր ձևերի զինված ուժերի ներկայացուցիչներ ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Բրիտանական համագործակցության երկրների և Համագործակցության մեջ չմտնող այլ պետությունների կողմից։

Պատերազմի տարիներին ձևավորվել են 30 առանձին «կոմանդոս» ստորաբաժանումներ և երկու դեսանտային բրիգադներ։ «Կոմանդոս»-ը պատերազմում էին ռազմական գործողությունների բոլոր թատերաբաբեմերում՝ Եվրոպայում Հյուսիսային բևեռային շրջանից և Մերձավոր Արևելքից մինչև Հարավ-Արևելյան Ասիան։ «Կոմանդոս»-ի գործողությունների մասշտաբը լայն էր՝ սկսած ոչ մեծ խմբերի իջեցումից ծովից կամ օդից մինչև դեսանտային բրիգադների գործողությունները ներխուժող ուժերի կազմում Եվրոպայում և Ասիայում։

Պատերազմից հետո կոմանդոսի ստորաբաժանումներից շատերը փլուզվել են, պահպանվել է միայն Երրորդ Թագավորական ռազմա-ծովային կոմանդոս բրիգադը։ Այնուամենայնիվ, այժմյան բրիտանական թագավորական ռազմա-ծովային կոմանդոսները, Պարաշյուտային գունդը, Հատուկ օդային ծառայությունը, ինչպես նաև Հատուկ նավակային ծառայությունը իրենց ակունքները բերում են օրիգինալ կոմանդոսից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի կոմանդոսի ժառանգությունը տարածվել է նաև մայրցամաքային Եվրոպա և ԱՄՆ՝ ֆրանսիական ծովային հատուկ նշանակության զորքեր, հոլանդական Commandotroepen կորպուս և բելգիական Paracommando բրիգադը որոշ առումով ստեղծվել են բրիտանական կոմանդոսի ազդեցության տակ։

Ձևավորում խմբագրել

Բրիտանական կոմանդոսը ձևավորվել է 1940 թվականի հունիսին՝ որպես Մեծ Բրիտանիայի զինված ուժերի մաս։ Դյունկերկից զորքերի տխրահռչակ տարհանումից հետո Ուինսթոն Չերչիլը դիմել է բանակի շտաբին այնպիսի ստորաբաժանումներ ստեղծելու առաջարկով, որոնք հետագայում կկարողանային կանխել այդպիսի ողբերգությունները։ Այդպիսի զինվորները պետք է կարողանային գերմանացիներին մեծ վնաս հասցնել, բարձրացնել բրիտանական բանակի ռազմական ոգին, և, Չերչիլի խոսքերով, ահ ու սարսափ սփռել գերմանացիների կողմից օկուպացված մայրցամաքային Եվրոպայի ամբողջ առափնյայով[1]։ Գնդապետ Դադլի Կլարկը առաջարկ ներկայացրեց գեներալ և բրիտանական բանակի շտաբի պետ Ջոն Դիլին։ Դիլը, ով արդեն տեղյակ էր Չերչիլի գաղափարի մասին, հաստատեց առաջարկը[1]։ 1940 թվականի հունիսի 23-ին ձևավորվել է առաջին կոմանդոս ստորաբաժանումը, որն այդ նույն օրը կատարել է իր առաջին առաջադրանքը[2]։

 
Բրիտանական բանակի գեներալ-լեյտենանտ, սըր Ռոբերտ Լեյկոկը Մեծ Բրիտանիայի թագավորական ծովային հետևակի դիտարկում է անցկացնում Նորմանդիա վայրէջքից առաջ:

Կոմանդոսի շարքերը համալրելու առաջարկն ուղղվել էր Մեծ Բրիտանիայի Տարածաշրջանային բանակի բրիտանական քաղաքների կայազորերի զինվորներին և արդեն գոյություն չունեցող առանձին վաշտերի զինծառայողներին (յուրաքանչյուրը 289 հոգի)[3], ովքեր ունեին մարտական գործողությունների փորձ Նորվեգիայում։ 1940 թվականի նոյեմբերին ստեղծվել է Հատուկ նշանակության բրիգադը, որը բաղկացած էր չորս գումարտակներից՝ բրիգադիր Ջ. Կ. Հեյդոնի հրամանատարությամբ[4]։ Արդյունքում բրիգադը աճել է և հասել 12 ստորաբաժանումների, որոնցից յուրաքանչյուրը սկսեց կոչվել «կոմանդոս»[5]։ Յուրաքանչյուր ստորաբաժանման մեջ հրամատանատարը գնդապետ էր, ստորաբաժանման միջին թվաքանակը կազմում էր 450 մարդ։ Այդ 450 մարդը բաժանվում էր 75 հոգանոց խմբի, իսկ խմբերը՝ 15 հոգանոց ջոկատների[5]։ Կոմանդոսի մարտիկները ունեին իրենց յուրօրինակ զինվորական համազգեստը, իսկ իրենց աշխատավարձը այնքան էր, ինչքան գումարտակի զինվորներինն էր[6]։ Կոմանդոսը գտնվում էր համակցված գործողությունների շտաբ-կայանի օպերատիվ վերահսկողության տակ։ Այդ շտաբի պետ էր նշանակվել ծովակալ Ռոջեր Կիզը, Դարդանելի գործողության և Զեեբրյուգեի ռեյդի վետերան (Առաջին համաշխարհային պատերազմ)[7]։ 1941 թվականի հոկտեմբերին նրան փոխարինել է նախկին ծովակալ, լորդ Լուիս Մաունտբետենը[5], իսկ 1943 թվականի հոկտեմբերին շտաբը գլխավորել է գեներալ-մայոր Ռոբերտ Լեյկոկը[8]։

Կազմակերպություն խմբագրել

Կոմանդոսի ստորաբաժանումներ խմբագրել

Բրիտանական բանակում գոյություն են ունեցել հետևյալ հիմնական կոմանդոս ստորաբաժանումները.

Միջին Արևելքում գործում էր ևս չորս ստորաբաժանում.

10-րդ կոմանդոս ստորաբաժանումը ձևավորվել է բռնազավթված տարածքներում Դիմադրության շարժման գործիչներից, ինչպես նաև Առանցքի ուժերի[10] երկրներից գաղթածներից, այդ պատճառով այն ամենամեծն էր։ Այնտեղ էին ծառայում Ֆրանսիայի, Բելգիայի, Լեհաստանի, Նորվեգիայի և Նիդեռլանդների քաղաքացիներ։ Այդ ստորաբաժանման 3-րդ խումբը բաղկացած էր բացառապես «փախստականներից», 1944 թվականին այն ստացել է «Խառը խումբ» անվանումը, քանի որ այնտեղ ծառայում էին նաև անգլալեզու քաղաքացիներ։ Ստորաբաժանման մեջ հաճախ հանդիպում էին գերմանացիներ, ավստրիացիներ և Արևելյան Եվրոպայի երկրներից գաղթած հակաֆաշիստները, ովքեր տուժել են նացիստական հետապնդումներից[11]։

Կոմանդոսի որոշ ստորաբաժանումների նպատակները որոշվում էին դրանց ձևավորման պահին։ Այսպես, 2-րդ ստորաբաժանում (No. 2) օգտագործվել է որպես պարաշյուտա-դեսանտային (մարզումները սկսվել են 1940 թվականի հունիսին), որը շուտով դարձել էր Հատուկ օդային ծառայության 11-րդ գումարտակ և այժմ հայտնի է որպես 1-ին պարաշյուտային գումարտակ[12]։ Մի շարք անվանափոխություններից հետո 2-րդ կոմանդոս ստորաբաժանումը ստեղծվել է զրոյից[13]։ Մնացյալ ստորաբաժանումները պատրաստությունն անցնում էին Layforce ձևավորման մեջ և ուղարկվում էին Միջին և Մերձավոր Արևելք[14][15]։ Հատուկ նավակային ծառայությունը ձևավորվել է նրանցից, ովքեր կենդանի են մնացել Layforce-ում ծառայելու ժամանակ[16][17]։ Ինչ վերաբերում է կոմանդոսի 14-րդ ստորաբաժանմանը, ապա նրանց զորքերը ծառայություն էին անցնում Հյուսիսային բևեռային շրջանից դուրս և մասնագիտացած էին ոչ մեծ նավակների և մակույկների օգտագործման վրա, որոնք նրանք կիրառում էին թշնամական նավերը գրավելու ժամանակ։ 30-րդ ստորաբաժանումը պատասխանատու էր հետախուզության և հակահետախուզության համար՝ նրա զինվորները սովորում էին ճանաչել թշնամական փաստաթղթերը, տիրապետում էին որոնողական զանազան հմտություններին, կարողանում էին կոտրել չհրկիզվող պահարանի փականը, գերի վերցնել մարդկանց և հարցաքննել նրանց, լուսանկարել և օպերատիվ կերպով լքել դեպքի վայրը[18]։ Կոմանդոսի 62-րդ ստորաբաժանամումը, որն ավելի հայտնի է որպես փոքր ռեյդերական ստորաբաժանում (անգլ.՝ Small Scale Raiding Force), հաշվվում էր 55 մարդ, ովքեր ծառայություն էին անցնում Հատուկ գործողությունների վարչությունում և կատարում էին նրա առաջադրանքները (օրինակ, «Պոստմաստեր» գործողությունը արևմտաաֆրիկյան առափնյայի մոտ գտնվող Բիոկո կղզու վրա)[19][20]։

1941 թվականի փետրվարին ռազմաճակատում իրավիճակի փոփոխման պատճառով տեղի է ունեցել կոմանդոսի նոր վերակազմավորում։ Այդ պահից սկսած կոմանդոսի յուրաքանչյուր ստորաբաժանում տասը խմբերի փոխարեն ուներ վեց խումբ և ուներ իր շտաբ-կայանը։ Խմբի մեջ մտնում էր 65 հոգի, որոնցից երեքը հրամանատարներ և 62 ավելի ցածրաստիճան զինծառայող (դա հնարավորություն էր տալիս մեկ խումբը բաժանել երկու գրոհային խմբերի)։ Նրանց իջեցման համար օգտագործվում էին «Գլեն» տիպի (երկու ջոկատ) և «Դատչ» տիպի (մեկ ջոկատ) դեսանտային նավեր[21]։ Կոմանդոսը իր կարգադրության տակ ուներ իր ավտոմոտոտեխնիկան՝ հրամանատարի անձնական ավտոմեքենան, 12 մոտոցիկլ (վեցը սայլակներով), երկու բեռնատար ավտոմեքենա[22] և մեկ երեք տոննանոց ավտոմեքենա։ Սակայն այդ ավտոմեքենաները օգտագործվում էին միայն պարապմունքների և վարչակազմի կարիքների համար, այլ ոչ թե զինվորներին առաջադրանքի ուղեկցելու համար[23]։

1942 թվականի փետրվարին թագավորական ծավային հետևակը դիմել է իրենց համար կոմանդոս հատուկ ջոկատներ կազմակերպելու խնդրանքով[24]։ Խնդրանքը բավարարված էր, և ծովային հետևակի կարգադրության տակ են հայտնվել ինը ջոկատներ (վերջինը կազմավորվել է 1944 թվականին)[9]։

1943 թվականին կազմավորվել է Ռազմա-ծովային նավատորմի թագավորական կոմանդոսը, որը կատարում էր հետախուզական առաջադրանքներ և իրականացնում էին տեղանքի մաքրում ծովային ափհանումից առաջ[25], ինչպես նաև Ռազմածովային ուժերի թագավորական կոմանդոսը, որն ուղեկցում է դեսանտավորներին և գրավում թշնամու օդանավակայանները, ինչպես նաև հետախուզություն է իրականացնում նոր օդային ուղու բացումից առաջ[26]։

1943 թվականի վերակազմավորումը խմբագրել

 
Բրիտանական կոմանդոսը Վեզելի արվարձաններում (1945 թվական)

1943 թվականին կրկին փոխվել է կոմանդոս ստորաբաժանման կառուցվածքը՝ այժմ այնտեղ կար ոչ մեծ շտաբ-կայան, հինգ մարտական, ծանր զենքի և կապի խմբեր։ Մարտական խմբերը բաղկացած էին ցանկացած կոչում ունեցող 65 մարդուց, որոնք բաժանված էին երկու ջոկատների, յուրաքանչյուրում 30 հոգի, յուրաքանչյուր ջոկատում կային 10 հոգուց բաղկացած փոքր ջոկատներ։ Ծանր զենքի խումբը զինված էր «Վիկերս» գնդացրերով և երեք դյույմանոց ականանետով[27]։ Կոմանդոսն այժմ ուներ անձնական ավտոտրանսպորտ, որը նրանց հասցնում էր ռազմադաշտ՝ դա հրամանատարի ավտոմեքենան էր, 15 մոտոցիկլ (վեցը սայլակներով), 10 բեռնատար և երեք տոննանոց մեքենաների երեք միավոր։ Ծանր զենքի խմբերը ունեին Willys MB մակնիշի յոթ ջիպ և քարշիչ մեքենաներ, ինչպես նաև յուրաքանչյուր մարտական խումբ և շտաբ-կայանն ուներ իր ջիպը։ Այդպիսով կոմանդոսը հնարավորություն ուներ տեղափոխել երկու մարտական խումբ, ծանր զենքի խումբ և կոմանդոսի շտաբ-կայանը[28]։

Այդ պահի դրությամբ կոմանդոսն անցել էր ավելի խոշոր ռեյդերի։ Այն կազմավորել էր հատուկ նշանակության չորս բրիգադ, որոնք ծովի վրա վայրէջքի գործողության ժամանակ դարձել էին դաշնակից զորքերի «նիզակի ծայրը»։ Կոմանդոսի նոր շտաբը գլխավորել է գեներալ-մայոր Ռոբերտ Ստյորջեսը[29]։ Կոմանդոսի 20 ստորաբաժանումներից 17-ը բաշխված էին չորս բրիգադների միջև, իսկ մնացյալ երեք ստորաբաժանումները (12-րդ, 14-րդ և 62-րդ) առանձին էին գործում և մասնագիտացել էին փոքր ռեյդերի վրա[30]։ Գործողությունների տեմպերի աճը կենդանի ուժի պակասի հետ մեկտեղ ստիպեց լուծարել այդ երեք ստորաբաժանումները[19][31], իսկ վերջիններիս պարտականություններն իրենց վրա վերցրեցին կոմանդոսի 10-րդ ստորաբաժանման երկու ֆրանսիական խմբերը[32]։ 1944 թվականին ստեղծվել է կոմանդոսի օպերատիվ շտաբ-կայանը, որը պատասխանատու էր ցամաքում և ջրի վրա գործողությունների համար։ Ցամաքային և ծովային կոմանդոսի ստորաբաժանումները բաժանվում էին հինգ խմբերի, ինչպես նաև իրենց կազմում ունեին ծանր զենքի խումբ, որի մեջ մտնում էին ամբողջապես մարզված և պատրաստված զինվորներ և ովքեր կարող էին պահեստազոր ծառայել ռազմաճակատում[33]։ 1944 թվականի դեկտեմբերին հատուկ նշանակության չորս բրիգադ վերակազմավորվել են կոմանդոսի բրիգադների[34]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Haskew, p.47.
  2. Haskew, pp.47–48.
  3. Moreman, p.13.
  4. Joslen, p.454.
  5. 5,0 5,1 5,2 Haskew, p.48.
  6. Moreman, p.12.
  7. Chappell, p.6.
  8. Chappell, p.30.
  9. 9,0 9,1 9,2 Chappell, pp.45–48.
  10. van der Bijl, p.6.
  11. van der Bijl, p.5.
  12. Shott & McBride, p.4.
  13. Moreman, p.91.
  14. Chappell, p.15.
  15. Saunders, p.52.
  16. Shortt & McBride, pp.6–9.
  17. Morgan, p.15.
  18. «No 30AU Commando History». Commando Veterans Association. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 8-ին.
  19. 19,0 19,1 Chappell, p.48.
  20. Binney, p.129.
  21. Moreman, pp.16–17.
  22. Примерно 762 килограмма
  23. Morman, p.17.
  24. Haskew, pp.48–49.
  25. «Memories of D-Day: Juno Beach». D-Day Museum, Portsmouth. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 15-ին.
  26. «Royal Air Force Servicing Commandos 1942 to 1946». The RAF Servicing Commando and Tactical Supply Wing Association. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  27. van der Bijl, p.28.
  28. Moreman, p.28.
  29. Chappell, p.28.
  30. Moreman, pp.84–85.
  31. Chappell, p.14.
  32. van der Bijl, p.23.
  33. Moreman, pp.37–39.
  34. Moreman, p.32.