Բրենթ Դոգերտի

ամերիկացի դերասան

Բրենթ Դևիդ Դոգերտի (անգլ.՝ Brant David Daugherty, օգոստոսի 20, 1985(1985-08-20)[1], Մեյսոն, Ուորեն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասան[2]։ Առավել հայտնի է «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալում կատարած Նոել Կանի դերով։ 2012 թվականից մինչև 2013 թվականը նկարահանվել է «Մեր կյանքի օրերը» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Բրայանին[3]։

Բրենթ Դոգերտի
Ծնվել էօգոստոսի 20, 1985(1985-08-20)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՄեյսոն, Ուորեն, Օհայո, ԱՄՆ
ԿրթությունWilliam Mason High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
brantdaugherty.com

Կենսագրություն խմբագրել

Դոգերտին ծնվել և մեծացել է Օհայո նահանգի Մեյսոն քաղաքում՝ Դևիդ Դոգերտիի (արվեստի ուսուցիչ) և Մերի Բեթ Դոգերտիի (ծնունդով՝ Հիրտ) ընտանիքում, որը վերականգնողական ծառայություններ է մատուցում Ցինցինատիի մանկական հիվանդանոցում։ Հայրը մահացել է 2009 թվականի փետրվարի 19-ին՝ 57 տարեկան հասակում[4][5]։ Ունի եղբայր՝ Ադամը, և քույր՝ Քեյթին։

Սովորել է «William Mason High School»-ում, որտեղ խաղացել է ֆուտբոլ։ 2008 թվականին՝ «Columbia College Chicago» քոլեջում կրթությունն ավարտելուց հետո, տեղափոխվել է Լոս Անջելես։ Ներկայումս բնակվում է Արևմտյան Հոլիվուդում։

Գործունեություն խմբագրել

2013 թվականին Բրենթը «Բանակային կանայք» հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանում խաղացել է կրկնվող դեր[6][7]։ Նույն տարում նա «Շատ սոված խաղեր» ֆիլմում ընտրվել է Դեյլի դերի համար։ 2014 թվականին նկարահանվել է «Զայրույթի կառավարում» հեռուստասերիալի մեկ սերիայում։

Մասնակցել է «Պարեր աստղերի հետ» շոուի 17-րդ եթերաշրջանին՝ հանդես գալով պրոֆեսիոնալ պարուհի Պետա Մարգաթրոյդի հետ[8]։ Նրանք դուրս են մնացել ութերորդ շաբաթում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։

2016 թվականին «Ազատության հիսուն երանգները» ֆիլմում ընտրվել է Լյուք Սոյերի դերի համար[9]։

Անձնական կյանք խմբագրել

2016 թվականին սկսել է հանդիպել դերասանուհի Քիմբերլի Իդալգոյի հետ։ 2018 թվականի փետրվարին՝ Ամստերդամ կատարած ուղևորության ժամանակ, զույգը նշանադրվել է[10]։ 2019 թվականի հունիսի 15-ին նրանք ամուսնացել են[11]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 կֆ «Կախված» Suspended Բիլ
2009 ս «Մասնավոր դպրոց» Private Թոմաս Փիրսոն
2010-2017 ս «Հմայիչ խաբեբաները» Pretty Little Liars Նոել Կան
2011 ս «Սպորտային սուպերհերոսներ» Super Sportlets Բեն / Բալիստիկո
2012-2013 ս «Մեր կյանքի օրերը» Days of Our Lives Բրայան
2013 ս «Բանակային կանայք» Army Wives լեյտենանտ Պատրիկ Քլարկ
2013 ֆ «Շատ սոված խաղեր» The Starving Games Դեյլ
2014 ս «Զայրույթի կառավարում» Anger Management Թիֆեր
2014 հֆ The Michaels Թոմ Սթենֆիլդ
2015 հֆ Ungodly Acts Դենիել
2015 հֆ Merry Kissmas Դասթին
2016 ֆ «Պատահական կոնտակտ» Accidentally Engaged Չեյզ Հանթեր
2016 ս «Ընտանեկան կարգավիճակ» Relationship Status Չյորչ
2017 ս «Հարգելի սպիտակամորթներ» Dear White People Թրեյն Լոքվուդ
2017 կֆ «Կտրված լարեր» Broken Strings գործակալ
2018 ֆ «Ազատության հիսուն երանգները» Fifty Shades Freed Լյուք Սոյեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Moorhouse, Drusilla (2011 թ․ հունվարի 10). «Pretty Little Liars Renewed for Season Two; Plus, Scoop!». E! (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  3. «DAYS Hires New Actor». Soap Opera Digest (անգլերեն). 2012 թ․ ապրիլի 25. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  4. «David Daugherty Obituary - Deerfield, Ohio - Hodapp Funeral Homes» (անգլերեն). hosting-25437.tributes.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  5. «David Daugherty's Obituary on Dayton Daily News». Dayton Daily News. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  6. Andreeva, Nellie (2013 թ․ հունվարի 29). «Brant Daugherty Joins 'Army Wives'». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  7. Carissa Pavlica (2013 թ․ ապրիլի 7). «Army Wives Exclusive: Brant Daugherty on Cast Changes, Heart and Soul of Season 7». TV Fanatic (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  8. JESSICA DERSCHOWITZ (2013 թ․ սեպտեմբերի 4). «"Dancing with the Stars": Leah Remini, Valerie Harper, Snooki among new cast» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  9. Evans, Greg (2016 թ․ փետրվարի 21). «Brant Daugherty Signs On For 'Fifty Shades Freed' Sawyer Role». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  10. Sarah Hearon (2018 թ․ փետրվարի 26). «'Fifty Shades Freed' Actor Brant Daugherty Engaged to Kimberly Hidalgo» (անգլերեն). Us Weekly. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  11. Melody Chiu (2019 թ․ հունիսի 15). «Pretty Little Liars Star Brant Daugherty Weds Actress Kim Hidalgo in Sweet California Celebration» (անգլերեն). People. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.