Ուինդհեմ Լոուրենս Ռոտունդա[1] (անգլ.՝ Windham Lawrence Rotunda, մայիսի 23, 1987(1987-05-23), Բրուքսվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ - օգոստոսի 24, 2023(2023-08-24)[3], Կլերմոնտ, Լեյք շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Առավելապես հայտնի է «WWE» կազմակերպությունում հանդես գալու տարիներից, որտեղ ելույթներ է ունեցել Բրեյ Ուայաթ (Bray Wyatt) և Հրեշ (The Fiend) ռինգային անուններով։

Բրեյ Ուայաթ
Bray Wyatt
Իրական անունՈւինդհեմ Ռոտունդա
Windham Rotunda[1]
Ռինգային անուն(ներ)Ալեքս Ռոտունդո[1]
Աքսել Մուլիգան[2] Հրեշ
Բրեյ Ուայաթ[1]
Դյուկ Ռոտունդո[1]
Հասկի Հարիս[1]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ129 կգ
Հայտարարվող հասակ1,91 մ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքսվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
ՄարզիչFCW/WWE NXT[1]
Դեբյուտ2009

Եղել է երրորդ սերնդի ըմբիշ։ Կարիերայի ընթացքում երկու անգամ կրտսեր եղբոր՝ Բո Ռոտունդոյի հետ նվաճել է FCW թիմային տիտղոսը։ Սկզբնապես, «WWE»-ում հանդես է եկել Հասկի Հարիս ռինգային անվամբ։ Կարիերայի ընթացքում կրել է բազմաթիվ այլ ռինգային անուններ։

Բրեյ Ուայաթի կերպարը ներկայացվում էր որպես պաշտամունքային խմբավորման կիսախելագար առաջնորդ, որոշ չափով ներշնչված Մարտին Սկորսեզեի «Վախի հրվանդան» ֆիլմից։ Տարբեր ժամանակահատվածներում ելույթ է ունեցել որպես «Ուայաթների ընտանիք» (the Wyatt Family) կոչվող խմբավորման առաջնորդ։

Մահացել է 2023 թվականի օգոստոսի 24-ին՝ 36 տարեկանում՝ սրտամկանի ինֆարկտից[4]։

Չեմպիոնական տիտղոսներ և այլ նվաճումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Բրեյ Ուայաթի էջը». «Ռեստլինգի օնլայն աշխարհ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  2. Autor Invitado (2011 թ․ մարտի 20). «Windham Rotunda rinde homenaje a su abuelo con su nuevo personaje en Florida Championship Wrestling: Axel Mulligan». SuperLuchas Magazine (իսպաներեն). Վերցված է 2011 թ․ մարտի 21-ին.
  3. 3,0 3,1 Former WWE champion Bray Wyatt dies at age 36ESPN.
  4. Lambert, Jeremy. «Bray Wyatt (Windham Rotunda) Cause Of Death Given». Fightful (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «Ձեռքբերումներ մրցանակներ. ամենաատելի». «Պրո ռեստլինգ իլուսթրեյդիդ». 2011 թ․ հունվարի 17. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
  6. ««Պրո ռեստլինգ իլուսթրեյդիդ» Թոփ 500 (2013)». Ռեստլինգի համացանցային բազա. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեյ Ուայաթ» հոդվածին։