Բրեմ Ստոկերի մրցանակ
Բրեմ Ստոկերի մրցանակ (անգլ.՝ Bram Stoker Award), պարգև, որը տրվում է Սարսափ գրողների ասոցիացիայի կողմից գրական խորրոր ժանրում սարսափի գրականության մեջ ունեցած նվաճումների համար։
Պատմություն խմբագրել
Մրցանակաբաշխությունը ամենամյա է՝ սկսած 1987 թվականից, մրցանակակիրները ընտրվում են ասոցիացիայի գործող անդամների քվեարկությամբ։
Ասոցիացիայի մի քանի անդամներ (այդ թվում և Դին Կունցը) թերահավատությամբ են մոտենում այս մրցանակին՝ գտնելով, որ նրա շնորհումը, ընկերական հիացմունք առաջացնելու փոխարեն, կարող է խթանել անառողջ մրցակցություն։ Դրա համար ասոցիացիան անում է ամեն ինչ, որ խուսափի կեղծ մրցակցությունից։ Նրանք համաձայնության եկան փնտրել և գտնել նոր ու մոռացված հեղինակներ, ստեղծագործություններ, և մրցանակները պաշտոնապես հաձնել ոչ թե «տարվա լավագույն» չափանիշով, այլ «գերազանց նվաճումների համար», ինչը միավորվելու հնարավորություն է տալիս[1][2]։
Առաջադրված գործերն անցնում են երկու տարբեր գործընթացներ։ Աշխատանքները կարող են առաջադրված լինել ասոցիացիայի ցանկացած անդամի կողմից, և ժյուրին յուրաքանչյուր կատեգորիայի համար ներկայացնում է աշխատանքների առանձին ցուցակ։ Այնուհետև նախնական քվեաթերթիկներում հայտնված աշխատանքների քվեարկությանը մասնակցում են ակտիվ կարգավիճակ ունեցող անդամները։ Այսպիսով, դաշտը նեղանում է մինչև վերջնական քվեարկությունը։ Ակտիվ մասնակիցները հաղթողներին ընտրելու համար կատարում են վերջնական քվեարկություն։ Բրեմ Ստոկերի մրցանակաբաշխության հաղթողները ստանում են նյույորքյան Society Awards ֆիրմայի կողմից արտադրված արձանիկներ։
Կարգեր խմբագրել
Ընթացիկ կարգեր խմբագրել
2019 թվականից սկսած՝ Բրեմ Ստոկերի մրցանակ տրվում է հետևյալ անվանակարգերում ամենաբարձր մակարդակի հասնելու համար.
- Վեպ (1987–)
- Առաջին վեպ (1987–)
- Վեպ մեծահասակների համար (2011–)
- Գրաֆիկական վեպ (2011–)
- Երկար ֆանտաստիկա (1998–)
- Կարճ Ֆանտաստիկա (1998–)
- Գեղարվեստական հավաքածու (1998–)
- Սցենար (1998–2004, 2011–)
- Անթոլոգիա (1998–)
- Ոչ գեղարվեստական ստեղծագործություն (1987–)
- Կարճամետրաժ գրականություն (2019–)
- Պոեզիայի ժողովածու(2000–)
- Կյանքի նվաճում (1987–)
Դադարեցված կարգեր խմբագրել
Դադարեցված կարգերն են.
- Նովելետ (1987–1997)
- Կարճ պատմություն (1987–|_
- Հավաքածու(1987–1997)
- Այլ ԶԼՄ-ներ (1993, 1998–2000)
- Պատկերազարդ պատմվածք (1998–2004)
- Երիտասարդ ընթերցողների համար գրվածքներ (1998–2004)·
- Այլընտրանքային ձևեր (2001–2004)
Նախորդ հաղթողներ խմբագրել
2019 թվականի դրությամբ Սթիվեն Քինգը համարվում է առավելագույն անվանակարգերի (33) և հաղթանակների (13) ռեկորդակիր։ Նախորդ մրցանակակիրների թվում են նաև[3][4].
|
|
|
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Սարսափ գրողների ասոցիացիա-Բրեմ Սթոքերի Մրցանակ». Horror.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Lynch, Bill (2010 թ․ ապրիլի 18). «Լոգան շրջանի սարսափների գրողի հաջողությունը վախեցնում է».
- ↑ «sfadb : Bram Stoker Awards Tallies». www.sfadb.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Սարսափ գրողների ասոցիացիա-Բրեմ Սթոքերի Մրցանակի նախկին թեկնածուներն ու հաղթողները». Horror.org. 2011 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.