Բրգաձև ժայռեր, բրգաձև, կոնաձև կամ սնկաձև բնական ոչ մեծ գոյացումներ։ Առաջանում են ժամանակավոր ջրհոսքերի գործունեությունից, փուխր, թույլ ցեմենտացած ապարների քայքայման և տեղատարման շնորհիվ՝ խորը ջրահավաք ձագարների և հովիտների զառիթափ լանջերին։ Բրգաձև ժայռերն ունեն մինչև 20–25 մ բարձրություն և 3–15 մ հիմքի տրամագիծ։

Բնակելի քարաբուրգերի համալիր Գորիսում

Սնկաձև ժայռերը 5–10 մ բարձրությամբ սյուներ են, կատարներին՝ «քարե գլխարկ»։ Բրգաձև ժայռերը հաճախ են հանդիպում հրաբխածին բեկորային ապարների և մորենների տարածման շրջաններում։ Հայաստանում բրգաձև ժայռեր կան Գորիսի շրջանում։

Սնկաձև ժայռ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 557