Բրատիսլավայի գլխավոր հրապարակ

Գլխավոր հրապարակ (սլովակ.՝ Hlavné námestie), Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի կենտրոնական հրապարակը, որը տեղակայված է քաղաքի պատմական կենտրոնում։

Բրատիսլավայի գլխավոր հրապարակ
սլովակ.՝ Hlavné námestie
Բրատիսլավայի գլխավոր հրապարակը
ԵրկիրՍլովակիա Սլովակիա
ՏեղագրությունԲրատիսլավա, Սլովակիա
Մասն էԲրատիսլավայի հին քաղաք
Անվանվել է1991 թվականին
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Գլխավոր հրապարակը հյուսիսում սահմանակից է Ֆրանտիշկանսկի հրապարակին։ Հրապարակից առանձին ուղիներ տանում են դեպի Կոստոլնա, Ռադնիչնա, Ռիբարսկա բրանա, Զելենա և Սեդլարսկա կենտրոնական փողոցներ։ Հյուսիս-արևելքում գտնվում է Բրատիսլավայի հին քաղաքապետարանը, իսկ մնացյալ կողմերում հրապարակը շրջապատված է պալատներով։

Գլխավոր հրապարակը Բրատիսլավայի կարևորագույն մշակութային կենտրոններից է։ 20-րդ դարի վերջից ի վեր ամեն տարի այստեղ անցկացվում են ամանորյա համերգներ և մշակութային այլ միջոցառումներ, Սուրբ Ծննդյան և Զատիկի շուկաներ։