Բրանդի Նոյնկիրխեն (գերմ.՝ Neunkirchen am Brand), կոմունա Գերմանիայում, որը գտնվում է Բավարիա երկրամասում։

Բնակավայր
Բրանդի Նոյնկիրխեն
գերմ.՝ Neunkirchen am Brand
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես26,4 կմ², 26,39 կմ²
ԲԾՄ317 մետր
Բնակչություն8131 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ09134
Փոստային դասիչ91077
Ավտոմոբիլային կոդFO
Պաշտոնական կայքneunkirchen-am-brand.de
Բրանդի Նոյնկիրխեն (Գերմանիա)##
Բրանդի Նոյնկիրխեն (Գերմանիա)

Ենթարկվում է Վերին Ֆրանկոնիայի վարչական շրջանին։ Մտնում է Ֆորխհայմ շրջանի տարածի մեջ։

Բնակչությունը կազմում է 7095 մարդ(2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ)[2]։ Տարածքը 26,37 կմ²։ Պաշտոնական կոդն է ՝ 09 4 74 154։

Պատմություն խմբագրել

1314 թվականին Բրանդի Նոյնկիռխենում կառուցվում է կանոնիկական եկեղեցի Սուրբ Ավգուստինը։ 1410 թվականին բնակավայրը ստանում է առևտրական քաղաքի կարգավիճակ։ Նոյնկիռխենը 1803 թվին Բամբերգ եպիսկոպոսության հետ միասին Բավարիայի մաս է համարվել։ 1886 և 1963 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում Նոյնկիռխենում կառուցվում է երկաթգիծ, որը հասնում է մինչև Էշենաու։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեծաքանակ փախստականներ բնակություն են հաստատել այստեղ և Siemens AG ընկերության հիմնումից հետո կրկին բնակչության թիվը աճ արձանագրեց։ Պատմական քաղաքին կից կառուցվեցին բավականին թվով արվարձաններ։ Այստեղ շատ են արդյունաբերական և առևտրական ընկերությունները։ Խոշորներից են ավտոմեքենաների կամուրջների և փոխանցման տուփերի արտադրությամբ զբաղվող գործարանները։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղում խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրանդի Նոյնկիրխեն» հոդվածին։