Բրայան դե Պալմա (անգլ.՝ Brian De Palma, սեպտեմբերի 11, 1940(1940-09-11)[1][2][3][…], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Բրայան դե Պալմա
Բրայան Ռասել դե Պալմա
Brian Russell De Palma
Ծնվել էսեպտեմբերի 11, 1940 (83 տարեկան)
ԾննդավայրՆյուարկ, Նյու Ջերսի ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Սարա Լուրենսի քոլեջ և Friends' Central School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Գործունեության տարիներ1960-այժմ
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ՄասնագիտացումՌեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր, Մոնտաժոր, Օպերատոր, Դերասան
Ոճ(եր)Թրիլեր,
Դրամա,
Քրեական
ԱմուսինԴարնել Գրեգորիո դե Պալմա
(ամուսնալուծված)
(1 երեխա),
Գեյլ Էն Հարդbr> (ամուսնալուծված)
(1 երեխա),
Նենսի Ալեն
(ամուսնալուծված)
IMDbID 0000361

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Ավարտել է Friend’s Central School դպրոցը, այնուհետև ընդունվել է Կոլումբիային համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Երեք անգամ ամուսնացած է եղել, Նենսի Ալենի, Հեյլ Աննե Հարդի (աղջիկ Լոլիտա, ծնված 1991 թ.) և Դարնելլ Գրեգորրիո-դե Պալմայի (աղջիկ Փայպեր, ծնված 1996 թ.) հետ։

Իր առաջին կարճամետրաժ ֆիլմերը սկսել է նկարել դեռ ուսանող ժամանակից։ «Հարսանեկան երեկույթ», «Ողջույն», «Ողջույն, մայրիկ!» ֆիլմերում նկարահանվել է այն ժամանակ դեռ քիչ հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոն։ 1976 թվականին էկրանավորել է Սթիվեն Քինգի «Քերրի» վեպը այն ժամանակ սկսնակ դերասան Ջոն Տրավոլտայի մասնակցությամբ, որը փաստորեն իր առաջին ամենանշանավոր ֆիլմն էր և որը ունեցավ դրամարկղային հաջողություն։ 1983 թվականին Օլիվեր Սթոունի սցենարով նկարահանել է Հովարդ Հոուքսի ֆիլմի ռիմեյքը «Սպիով դեմքը»՝ Ալ Պաչինոյի գլխավոր դերակատարմամբ։ Հենց այդ ֆիլմը մեծ ճանաչում բերեց Բրայան դե Պալմային ամբողջ աշխարհում։ Ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 2008 թվականին ընդգրկվեց Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում որպես գանգստերական ֆիլմերի 10-րդ տեղում, իսկ 1932 թվականին նկարահանված «Սպիով դեմքը» ֆիլմը նույն ցանկում 6-րդն է։

Ֆիլմեր խմբագրել

  • «Իկարոս» - 1960
  • «660124.IBM քարտի պատմությունը» - 1961
  • «Վոտանի արթնացումը» - 1962
  • «Ջեննիֆեր» - 1964
  • «Կամրջային ժամանակահատված» - 1965
  • «Ցույց տուր ինձ մեծ քաղաք և ես քեզ ցույց կտամ մեծ բանկ» - 1966
  • «Զգայուն աչքը» - 1966
  • «Սպանություն ա լյա Մոդ» - 1968
  • «Ողջույն» - 1968
  • «Հարսանեկան երեկույթ» - 1969
  • «Դիոնիսոս» - 1970
  • «Ողջույն, մայրիկ!» - 1970
  • «Պետք է իմանալ, թե որտեղ է քո ճագարը» - 1972
  • «Քույրեր» - 1973
  • «Դրախտի ուրվականը» - 1975
  • «Քերրի» - 1976
  • «Կատաղություն» - 1976
  • «Ցասում» - 1978
  • «Տնական ֆիլմեր» - 1980
  • «Ածելի» - 1980
  • «Ծակում» - 1981
  • «Սպիով դեմքը» - 1983
  • «Մարմնի երկվորյակ» - 1984
  • «Խաբեբաները» - 1986
  • «Անձեռնմխելիները» - 1987
  • «Պատերազմի կորուստները» - 1989
  • «Փառասիրության խարույկ» - 1990
  • «Կաինի դաստիարակությունը» - 1992
  • «Կառլիտոյի ուղին» - 1993
  • «Առաքելությունն անիրագործելի է» - 1996
  • «Օձի աչքերը» - 1998
  • «Առաքելություն դեպի Մարս» - 2000
  • «Ճակատագրական կինը» - 2002
  • «Սև խոլորձ» - 2006
  • «Առանց քաղաքավարության կանոնները հաշվի առնելու» - 2007

Առավել նշանավոր ֆիլմերն են

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել