Բրայան Սկիֆ (Brian A. Skiff), ամերիկացի աստղագետ է, աշխատում է Լոուելի աստղադիտարանում, որտեղ նա 2003 թվականի հոկտեմբերին, աշխատելով LONEOS ծրագրում, կրկին հայտնաբերել է կորսված համարվող (69230) Հերմես աստերոիդը, ինչպես նաև 2004 JG6 Երկրին մոտեցող աստերոիդը։ Ընդհանուր առմամբ, մասնակիորեն Թոմաս Նորմանի հետ համատեղ, հայտնաբերվել են 55 աստերոիդ, նրանց թվում մեկ տրոյացի՝ (15398) 1997 UZ23։

Բրայան Սկիֆ
Brian Skiff
Ծնվել է20-րդ դար
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Անդերսոն-Մեսա կայան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերNova High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]

Բացի այդ իր աշխատանքի ընթացքում Բրայան Սկիֆը կարողացել է հայտնաբերել մի քանի գիսաստղներ, այդ թվում պարբերականներ՝ 114P/Wiseman-Skiff, 140P/Bowell-Skiff, P/2001 R6 ԼԻՆԵԱՐ-Skiff, P/2000 S1 Skiff 1, P/2002 S1 Skiff 2, P/2004 V1 Skiff 3։

Որպես Բրայան Սկիֆի ներդրման ճանաչում հիմնական գոտու աստերոիդներից մեկը անվանվել է (2554) Սկիֆ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել