Բրազորիա շրջան (անգլ.՝ Brazoria County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 301 044 մարդ[1], իսկ 2010 թվականին՝ 313 166մարդ։ Շրջկենտրոնն է Անգլտոն բնակավայրը[2]։

Բրազորիա շրջան
Brazoria County
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնԱնգլտոն
Բնակչություն (2010)313.166
Խտություն89
Տարածք3.592
Հիմնադրված է1836 թ. թ.
Սահմանակցում էՀարիս շրջան, Գալվեստոն շրջան, Մատագորդա շրջան, Ուարտոն շրջան և Ֆորտ Բենդ շրջան
Ժամային գոտիCDT?
Անվանված էBrazoria?
brazoria-county.com(անգլ.)

Պատմություն խմբագրել

Բրազորիա շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1836 թվականին։ Ինչպես և հարևան Բրազոս շրջանը, այս շրջանը նույնպես իր անվանումը ստացել է Բրազոս գետի անունից, որը հոսում է շրջանի տարածքով։

Աշխարհագրություն խմբագրել

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Բրազորիա շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 4170 կմ², որից 3520 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 650 կմ²-ն կամ 16 %-ը՝ ջրային տարածքները[3]։

Հարևան շրջաններ խմբագրել

Բնակչություն խմբագրել

Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 241 767 մարդ, իսկ 2010 թվականին՝ 313 166 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 89 մարդ/կմ²։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 77,09 %, աֆրոամերիկացիներ – 8,50 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,53 %, ասիացիներ – 2,00 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ – 0,03 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 9,63 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 2,22 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 22,78 %–ը (անկախ ռասայից)։ 2000 թվականի դրությամբ շրջանի բնակչության 12,1 %-ը գերմանացիներ էին, 7,2 %-ը՝ անգլիացիներ և 11,2 %-ը՝ ամերիկացիներ։

Տարիքային կազմը հետևյալն է՝ 28,60 % - 18 տարեկանից փոքր, 8,60 % - 18-24 տարեկան, 32,40 % - 25-44 տարեկան, 21,50 % - 45-64 տարեկան և 8,80 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 34 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 107 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 107,4 տղամարդ։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[4][5]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
46 549 76 204 108 312 169 587 191 707 241 767 313 166

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.
  2. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  4. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  5. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.