Բրազավիլ (ֆր.՝ Brazzaville), Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաքը և ամենախիտ բնակեցված քաղաքը։ Գտնվում է Կոնգո գետի աջ ափին, Կինշասայի դիմաց։ Բնակչությունը՝ 1 783 520 մարդ (2015)[1]։ Բրազավիլում բնակվում է Կոնգոյի Հանրապետության 1/3-րդը և աշխատում է ոչ գյուղատնտեսական արդյունաբերությամբ զբաղվող մոտ 40%-ը։

Քաղաք
Բրազավիլ
Brazzaville
Զինանշան

ԵրկիրԿոնգոյի Հանրապետություն Կոնգոյի Հանրապետություն
ԵնթարկումՄայրաքաղաք
Հիմնադրված է1880 թ.
Առաջին հիշատակում1880
Մակերես100 կմ²
ԲԾՄ320±1 մետր
Խոսվող լեզուներֆրանսերեն
Բնակչություն1 783 520 մարդ (2015)[1]
Խտություն14 081,50 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ242
Պաշտոնական կայքmairiedebrazzaville.com
Բրազավիլ (Կոնգոյի Հանրապետություն)##
Բրազավիլ (Կոնգոյի Հանրապետություն)

Պատմություն խմբագրել

Բրազավիլը հիմնադրվել է 1880 թվականի սեպտեմբերի 10-ին որպես ֆրանսիական ռազմական դիրք Կոնգո գետի վրա Պյեր Սավորնյան դե Բրազայի հրամանով, ով ֆրանսիական արշավախմբերի հրամանատար էր[2]։ Այդ ժամանակ անց էր կացվում այժմյան Կոնգոյի Հանրապետության տարածքի ակտիվ յուրացում։

 
Կինշասայի տեսարանը Կոնգո գետից

XIX դարի վերջին քաղաքը սկսվեց օգտագործվել որպես առևտրային կետ Կոնգո գետի վրա։ 1903-1910 թվականներին այն եղել է Ֆրանսիական Կոնգոյի վարչական կենտրոնը։ 1910 թվականին Բրազավիլը հայտարարվել է Ֆրանսիական Հասարակածային Աֆրիկայի և Միջին Կոնգոյի կենտրոնը, 1958 թվականին՝ ինքնավար Կոնգոյի Հանրապետության կենտրոն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի բնակչությունը Շառլ դը Գոլի գլխավորությամբ ակտիվորեն աջակցում էր «Ազատ Ֆրանսիա» (ֆր.՝ la France libre) շարժմանը։

Անկախության հռչակումից հետո 1960 թվականին Բրազավիլը դարձել է անկախ Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք։ Օրենք էր ընդունվել միակուսակցական քաղաքական համակարգի մասին։ 1991 թվականին Բրազավիլում իշխանությունները հաստատել են պետական դրոշն և օրհներգը, ինչպես նաև ընդունել նոր սահմանադրություն։

2012 թվականի մարտի 4-ին արտակարգ միջադեպի արդյունքում (հրդեհի պատճառով ռազմական պահեստում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ) Բրազավիլում մահացել է մոտ 200 մարդ, ևս 1500-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ավերվել և վնասվել են մեծ քանակությամբ շենքեր[3]։

Աշխարհագրություն խմբագրել

Բրազավիլը գտնվում է Կոնգո գետի աջ ափին, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայի դիմաց։ Մակերեսը՝ 100 կմ² է[4]։ Դա աշխարհի միակ վայրն է, որտեղ երկու մայրաքաղաքները գտնվում են միմյանց աչքի առաջ։ Քաղաքի հյուսիս-արևելքում գտնվում է Մբամու կղզին։

Քաղաքը Պուենտ Նուար նավահանգստի հետ կապված է երկաթուղային գծով և ավտոմոբիլային ճանապարհով։ Բրազավիլի շուրջը գտնվում են ընդարձակ սավաննաներ, որտեղ տարածված են տվյալ բիոմին բնորոշ կենդանիներ՝ այծքաղներ, ընձուղտներ, վագրակատուներ, բազմաթիվ թռչուններ և օձեր։ Կոնգո գետում տարածված են կոկորդիլոսներ։ Լանդշաֆտը բավականին հարթ է, քաղաքը տեղակայված է ծովի մակարդակից 230 մետր բարձրության վրա[5]։

Բրազավիլի կլիման մերձհասարակածային է, լավ արտահայտված չոր և խոնավ սեզոններով։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 25,3 °C[5]: Տեղումների տարեկան քանակը՝ 1388 մմ։ Խոնավ սեզոնը տևում է հոկտեմբերից մինչև մայիս, իսկ չորը՝ հունիսից մինչև սեպտեմբեր։ Հուլիսին և օգոստոսին սովորաբար էական տեղումներ չեն դիտվում։ Քամու տարեկան միջին արագությունը՝ 2,3 մ/վ[5]։

Բրազավիլի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 34
(93)
34
(93)
34
(93)
32
(90)
33
(91)
33
(91)
28
(82)
33
(91)
33
(91)
32
(90)
32
(90)
34
(93)
34
(93)
Միջին բարձր °C (°F) 22.4
(72.3)
21.7
(71.1)
22.2
(72)
22.4
(72.3)
22.2
(72)
21.8
(71.2)
21.8
(71.2)
22.9
(73.2)
24
(75)
24.2
(75.6)
24.3
(75.7)
23.1
(73.6)
22.75
(72.93)
Միջին օրական °C (°F) 16.6
(61.9)
16.1
(61)
16.1
(61)
15.7
(60.3)
14.6
(58.3)
13.3
(55.9)
13.2
(55.8)
14.4
(57.9)
16
(61)
17
(63)
17.4
(63.3)
16.9
(62.4)
15.61
(60.15)
Միջին ցածր °C (°F) 10.9
(51.6)
10.6
(51.1)
10.1
(50.2)
9
(48)
7.1
(44.8)
4.9
(40.8)
4.6
(40.3)
5.9
(42.6)
8.1
(46.6)
9.9
(49.8)
10.6
(51.1)
10.8
(51.4)
8.54
(47.36)
Ռեկորդային ցածր °C (°F) −6
(21)
−9
(16)
0
(32)
1
(34)
−4
(25)
−5
(23)
−5
(23)
−3
(27)
−1
(30)
−2
(28)
−2
(28)
−1
(30)
−9
(16)
Տեղումներ մմ (դյույմ) 154
(6.06)
117
(4.61)
103
(4.06)
30
(1.18)
6
(0.24)
2
(0.08)
2
(0.08)
12
(0.47)
24
(0.94)
48
(1.89)
63
(2.48)
118
(4.65)
679
(26.74)
Միջ. անձրևոտ օրեր 16 13 11 6 2 1 1 2 4 8 10 14 88
% խոնավություն 71.1 73.9 73.7 68.6 55.4 46.9 49.1 49.1 51.2 57.3 59.2 66.7 60.2
Միջին օրական արևային ժամ 5 6 7 7 8 8 8 9 8 7 7 6 7.2
աղբյուր: BBC Weather[6]

Բնակչություն խմբագրել

2010 թվականի տվյալներով, Բրազավիլում բնակվել է 1 408 150 մարդ։

Բնակչության թվի փոփոխության դինամիկան՝

Տարեթիվ Բնակչություն
1984 596 200
1996 856 410
2006 1 217 154
2010 1 408 150

Բնակչության էթնիկ կազմը բաղկացած է տարբեր աֆրիկական ժողովրդներից՝ բակոնգո, բատեկե, մբոշի, սանգա և այլն։ Եվրոպացիները և ամերիկացիները Բրազավիլում սակավաթիվ են։ Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, լայն տարածված են նաև այլ լեզուներ, օրինակ՝ բանտու, որով խոսում են բակոնգո և բատեկե ժողովրդները։ Բնակչության մեծամասնությունը քրիստոնյա են (կաթոլիկներ և բողոքականներ) և մուսուլմաններ, կան նաև տեղական կրոններ դավանողներ։

Տնտեսություն խմբագրել

Բրազավիլի արդյունաբերությունը ներկայացված է մեքենաշինությամբ, տեքստիլ և կաշվե արդյունաբերությամբ։ Քաղաքը նավահանգստին մատակարարում է կաուչուկ, փայտ և գյուղատնտեսական ապրանքներ։

Բրազավիլում գտնվում է Մայա-Մայա օդանավակայանը և Կոնգո – Օվկիանոս երկաթուղային գիծը։ Քաղաքը համարվում է կարևոր գետային նավահանգիստ։ Առկա է լաստանավային հաղորդակցություն Կինշասայի և Բանգիի միջև։ Յուրաքանչյուր փողոցում կան տաքսիներ, որոնք ներկված են կանաչ գույնով։ Դրանք իրականացնում են մայրաքաղաքի տրանսպորտային փոխադրումների 20%-ը։

Մշակույթ խմբագրել

Բրազավիլը համարվում է Կոնգոյի Հանրապետության մշակութային կենտրոնը։ Այստեղ գործում են երկրի տարրական, միջնակարգ և մասնագիտական տեխնիկական ուսումնական հաստատությունները։ 1972 թվականից գործում է Ազգային համալսարանը։ Քաղաքում կա երկու համալսարան՝ Կենտրոնա-աֆրիկյան հետազոտությունների և Պաստերի համալսարանը։ Լուսավորական աշխատանքներն իրականացնում են Ազգային թանգարանը և Ազգային թատրոնը։ Բրազավիլի գլխավոր տեսարժան վայրերին են դասվում Սուրբ Աննայի հռոմեա-կաթոլիկական տաճարը, որը կառուցվել է 1949 թվականին, քաղաքի հիմնադրի՝ Պյեր Սավորնյան դե Բրազայի դամբարանը, արհեստների թանգարանը, նախագահական պալատը, քաղաքապետարանի շենքը, Կոնգոյի ազգային թանգարանը։ Տեսարժան վայրերին են դասվում Նամեմբա աշտարակը և «Air France» ընկերության գրասենյակը։

Չնայած արդյունաբերության բարձր զարգացվածությանը, մայրաքաղաքում դիտվում է գործազրկության բարձր մակարդակ։ Ձեռնարկությունների աշխատակիցների շահերը պաշտպանում են արհմիությունները։

Brazzaville ամերիկյան ռոք խումբը կոչվել է քաղաքի պատվին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://ins-congo.cg/download/chapitre-6-statistiques-demographiques/
  2. Браццавилль // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  3. Взрывы в столице Республики Конго унесли жизни около 200 человек
  4. «Административные единицы Республики Конго» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Браззавиль — климат» (անգլերեն). Gaisma. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
  6. «Average Conditions Brazzaville, Congo». BBC Weather. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Chavannes, Charles de. Le Sergent Sénégalais Malamine. — Annales de l'Académie des Sciences Coloniales, 1929. — Т. 3. (фр.)
  • Petringa, Maria. Браззавиль, жизнь для Африки = Brazza, A Life for Africa. — 2006. — ISBN 9781-4259-11980. (англ.)
  • Tiepolo, M. Профиль города Браззавиль = City Profile: Brazzaville. — 1996. — Т. 13. — С. 117—124. (англ.)
  • Brisset-Guibert, Hervé. Небольший исторический путеводитель по Браззавилю = Brazzaville petit guide historique. — 2007. (фр.)

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրազավիլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 543