Բջջապատ, բջջի շուրջը ձևավորվող պատյան, ծածկում է բջջաթաղանթը։ Լավ արտահայտված է բուսական բջիջներում, հանդիպում է նաև բակտերիաների, սնկերի և ջրիմուռների բջիջներում։ Բացակայում է կենդանիների և նախակենդանիների մոտ։

Plagiomnium affine տեսակի մամուռի բջիջների բջջապատերը

Պրոկարիոտների բջջապատը խմբագրել

Բակտերիաների բջջապատը կազմված է պեպտիդոգլիկանից (մուրեին) և լինում է երկու տեսակի`

  • գրամ բացասական
  • գրամ դրական։

Վերջինս կախված է Գրամի ներկման եղանակով ներկվելու ունակությունից։

Սնկերի բջջապատը խմբագրել

Սնկերի բջջապատը կազմված է խիտինից և գլյուկաններից:

Ջրիմուռների բջջապատը խմբագրել

Ջրիմուռների մեծամասնությունը ունեն ցելյուլյոզից և տարբեր գլիկոպրոտեիններից կազմված բջջապատ։ Հավելյալ պոլիսախարիդների ներառումը ունի կարևոր տաքսոնոմիկ նշանակություն։

Բարձրագուն բույսերի բջջապատը խմբագրել

Բարձրագուն բույսերի բջջապատը հիմնականում կազմված է ցելուլյոզից, հեմիցելուլյոզից և պեկտինից։ Ունեն անցուղիներ` պլազմոդեսմաներ, որոնցով իրականացվում է բջիջների կոնտակտը և նյութափոխանակությունը։

Արտաքին հղում խմբագրել