Բուրվառը, կամ ծխարկման անոթ անուշահոտություններ, ծծումբ, կամ խունկ ծխելու աման է, ներդրվել և օգտագործվել է բնապաշտական ժամանակներից և ունեցել տարբեր նշանակություններ։ Ծիսական նպատակներով ծխարկել են անուշահոտություններ, իսկ միջավայրերի, կարասների և այլ տարաների ախտահանման նպատակով ծխարկել են ծծումբ։ Քրիսոնեական տարբերակում այն կախված է շղթաներից և զարդարված է մանր բոժոժներով[1]։ Այն օգտագործվում է քրիստոնեական տարբեր եկեղեցիների կողմից, ինչպիսին են Հայ առաքելական եկեղեցին և այլ Օրիենտալ ուղղափառ եկեղեցիները, Կաթողիկե եկեղեցին, Անգլիական եկեղեցին, Արևելյան ուղղափառ եկեղեցին, Հին կաթողիկե եկեղեցին, և տարբեր գնոստիկական եկեղեցիներում։ Այն նաև օգտագործվում է միասնական ֆրիմասոնության և ծիսական մոգության մեջ։

Ոսկե բուրվառ՝ Արևելյան ուղղափառ մի եկեղեցում

Բուրվառն օգտագործվում է տերունական և սրբերի պատկերների առաջ և ժողովրդին խնկարկելու համար։ Այն գործ է ածվել հին ուխտի ժամանակաշրջանից, և վերցված է այն տեղից[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 Գիւտ Ա. քահանայ Աղանեանց. Կարգ աստւածապաշտութեան Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ. Թեհրան: Թեհրանի հայոց թեմի քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունք.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 628