Բուրգերի ճակատամարտ (1799), Նապոլեոն Բոնապարտի վարած եգիպտական արշավանքում ամենահիանալի[փա՞ստ] մարտն է հօգուտ Ֆրանսիական բանակի հաղթանակի։

Բանակների դասավորությունը եղել է Նեղոսի մոտ՝ ֆրանսիականը ձախ, իսկ թուրք-մամլյուքյանը աջ ափին։ Ֆրանսիական բանակը թվով համարյա մամլյուք-թուրքական բանակի կեսն էր կազմում։ Եգիպտացիների բանակի աջ թևը կազմում էր թուրքական հետևակը, ձախ թևը հրետանին, իսկ կենտրոնում մամլյուքյան հեծելազորը, որի ուղղությունն էր ֆրանսիական բանակի կենտրոնը։ Իսկ Ֆրանսիական բանակի կենտրոնում հետևակը (ֆուզիլիորները), ձախ թևը հրետանին, իսկ աջը հեծելազորը։ Հետևակի և հրետանու հրամանատարն էր գեներալ Բոնապարտը, իսկ հեծելազորի հրամանատարն էր Յոախիմ Մյուրատը։ Մարտի սկզբում հաղթանակի հավակնությունը մամլյուքների կողմն էր, բայց Նապոլեոնի հմուտ ստրատեգիական խելքի շնորհիվ հետևակը շարվեց կվադրատ, որը թշնամուն հետ շպրտեց, իսկ Ֆրանսիական Կիրասիրական հեծելազորը Մյուրատի գլխավորությամբ ջախջախեց փախչող մամլյուքյան հեծելազորին։

Գիզայի բուրգերի մոտ Նապոլեոնի հաղթանակը մեծ աղմուկ հանեց ողջ Եվրոպայով մեկ։