Բուտ Առավեղյան

հայ նախարար

Բուտ Առավեղյան (6-րդ դար - 628), հայ նախարար Հայկական մարզպանությունում, Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի հյուսիս-արևմտյան մասի (Թալին, Աշնակ) տանուտերը, Առավեղյանների նախարարական տոհմից[1]։

Բուտ Առավեղյան
Արագածոտն գավառի հյուսիս-արևմտյան մասի (Թալին, Աշնակ) տեր
7-րդ դարի սկիզբ - 628
 
Ծննդյան օր 6-րդ դար
Վախճանի օր 628
Դինաստիա Առավեղյաններ
Քաղաքացիություն Հայկական մարզպանություն
Ամուսին Աննա Առավեղյան

Կենսագրություն խմբագրել

 
Բագարանի Սուրբ Թեոդորոս եկեղեցին, 1923 թվական

Բուտ Առավեղյանը 624-628 թվականներին կառուցել է Բագարանի Սուրբ Թեոդորոս եկեղեցին, որը սակայն չհասցնելով ավարտել, մահացել է 628 թվականին։ Եկեղեցու շինարարությունը շարունակել և ավարտել է նրա կինը՝ Աննան 631 թվականին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 422-423․